воскресенье, 8 апреля 2018 г.

Գյումրի . ուսումնահետազոտական նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5-րդ դասարանի սովորողներ
Ճամփորդության օրը՝ 13-15.04.2018. եռօրյա ճամփորդություն 
Գիշերակացը՝ Գյումրու Հայորդաց տանը 
Ճամփորդության նպատակը՝ 
  • Ծանոթություն քաղաքի առօրյային, մշակությաին կյանքին, ճարտարապետությանը
  • Քայլք-զբոսանք Գյումրիում. գարնանային Գյումրին
  • Նոր ուսումնական նախագծերի , մտահղացումների առաջացում 
  • Գյումրվա խոսքը, քաղաքի բնակիչները. տեսանյութեր, պատումներ, ֆոտոշարեր
  • Ընթերցումներ Գյումրիի փողոցներում 
  • Կրթական փոխանակումներ
Ճամփորդության երթուղին՝ Երևան- Մաստարա-Գյումրի -Արուճ- Երևան

Այցելվող վայրեր
  • Կանգառ Մաստարայում. այցելություն Մաստարայի եկեղեցի
  • Գյումրի
  • Յոթ վերք եկեղեցի
  • Ֆռռիկի պատրաստման արհեստանոց
  • Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
  • Սև բերդ
  • Վարպետաց, Ռուսթավելու և Գորկու փողոցներ
  • Ձիթողցոնց թանգարան
  • Ավ. Իսահակյանի տուն-թանգարան 
  • դարբնոց. արհեստոգործական աշխատանքի ուսումնասիրում 
Մարտի 13
11:00` մեկնում Արևմտյան դպրոցի հայրենագիտական կայանից
13:30` Մաստարա, այցելություն եկեղեցի, ուսումնասիրություն, հետազոտական աշխատանք
14:30`  ժամանում Գյումրի
15:00-16:00` կրթական փոխանակումներ Գյումրիի Սուրբ Մարիամ նախակրթարանում 
մանկական խաղերգերի ուսուցում-խաղ  ,,Սովորող-սովորեցնող,, նախագծով
15:30 ` ժամանում Հայորդաց տուն, տեղավորում կացարանում 
16:00` ճաշ
17:00` Միասնական պարեր, պարերգեր, ընթերցումներ Հայորդաց տան սաների հետ
18:00` Երեկոյան զբոսանք Գյումրիի փողոցներում, պարերգեր Գորկու այգում, միասնական ընթերցումներ , հարցազրույցներ գյումրեցիների հետ
19:00` ընթրիք
20:00` օրվա ամփոփում, քննակրում , ինտելեկտուալ խաղերի կազմակերպում 
22:30` քուն 

Մարտի 14
08:00` վերկաց
08:30` անձնական հիգիենա 
09:00` առավոտյան ընդհանուր պարապմունք, նախավարժանաք
09:30` նախաճաշ
11:00` այցելություն Սև բերդ, ընթերցումներ, պարերգեր
12:30` Ձիթողցոնց թանգարան
13:30` Ամենափրկիչ և Սուրբ Աստվածածին եկեղեցիներ
15:00` ճաշ
16:30` այցելություն Ֆռռիկների, հոլերի պատրաստման արհեստանոց
17:30` երեկոյան շրջայց Գյումրիում, Ռուսթավելու, Վարպետաց փողոց
19:00` ընթրիք
20:00` օրվա ամփոփում, տրամաբանական խաղեր 
22:30` քուն

Մարտի 15
08:00` վերկաց
08:30` անձնական հիգիենա
09:00` առավոտյան ընդհանուր պարապմունք, նախավարժանք
09:30` նախաճաշ
10:00-11:00` իրերի հավաքում, տեղավորում, տարածքի մաքրում 
11:00` Ավ. Իսահակյանի տուն-թանգարան
12:00` այցելություն դարբնոց, արհեստագործական աշխատանք, հետազոտական աշխատանք
13:00` մեկնում Մարմաշեն
15:00` ճանապարհ դեպի Երևան
18:00` Երևան 

Նախահաշիվ
Մեկ սովորողը վճարում է
տրանսպորտի գումար՝ 4.000
սննդի գումար՝ 3.500
թանգարանի մուտքավճար՝ 500
ընդհանուր հաշվարկ՝ 8.000

Անհրաժեշտ իրեր
  • Ճանապարհի համար օրապահիկ՝ բրդուճներ, ջուր, միրգ
  • հարմար ուսապարկ
  • անհատական ճամփորդական սպասք. ափսե, բաժակ, գդալ, պատառաքաղ, խորը ափսե
  • տաք հագուստ
  • սպորտային հագուստ
  • հիգիենայի պարագաներ
  • սպիտակեղեն՝ սավան, ծածկոց, բարձի երես
  • արևապաշտպան գլխարկ, ակնոց
Ճաշացանկ 

13.04.2018
Ճաշ. հնդկաձավարով փլավ, տոմատի սոուս, կաղամբով աղցան,հաց, պանիր,  խնձոր
Ընթրիք. կարտոֆիլ, հազարով աղցան, վարունգ, պանիր, հաց, կարագ,թեյ, նարինջ

14.04.2018
Նախաճաշ. ձու, հաց, պանիր, կարագ, ջեմ, թեյ, միրգ
Ճաշ. վերմիշելով փլավ, խավիար, կարտոֆիլով աղցան, հաց, պանիր
Ընթրիք. հավի մսով կոտլետ, տապակած կարտոֆիլ, վարունգ, հաց, պանիր, թեյ, կարագ

15.04.2018
Նախաճաշ. նրբերշիկ, հաց, պանր, ջեմ, կարագ, թեյ, միրգ
Ճաշ՝ նախապես պատրաստված բրդուճներ
Ճաշացանկը կարող է փոխվել սովորողների հետ քննարկելուց հետո:

Ակնկալվող արդյունքը՝
  • Ճամփորդական տպավորությունների հրապարակում պատումի, տեսանյութի, ռադիոնյութի տեսքով
  • Բացահայտում ենք Գյումրին մեր աչքերով
  • Պայմանավորվածությունների, կապերի ամրապնդում 



Комментариев нет:

Отправить комментарий