воскресенье, 28 января 2018 г.

Հայկական ծիսական հարսանիք

Հնում հայերը հարսանիքների համար հարմար ժամանակ էին համարում աշունն ու ձմեռը, քանի որ գարնանն ու ամռանը մարդիկ հիմնականում զբաղված էին գյուղատնտեսական աշխատանքներով: Եթե մեզ համար անչափ կարևոր էր հարսանյաց օրվա ընտրությունը, իսկ դա մասնավորապես լինում էր շաբաթ օրը, ապա այժմ հարսանյաց հանդիսությունը կարելի է նշանակել յուրաքանչյուր օր` անկախ ամսից ու տարվա եղանակից:
Նախ տեղի է ունենում խնամախոսություն, որի ընթացքում տղայի ազգականները  աղջկա ծնողներից պետք է ստանան տղայի հետ ամուսնացնելու համաձայնությունը: Սրան հաջորդում էԽոսքկապը”-ը`նշանադրությանը հաջորդող արարողություն, որի հիմնական նպատակը ապագա հարսնացուի ու փեսացուի ծնողների պաշտոնական ծանոթությունն է:
Այս ամենից հետո հարաբերությունները մտնում են այլ փուլ, որի գիտական անվանումն էՆշանադրություն”, որի ընթացքում հարսն ընդունում է որևէ զարդ` ի նշան տվյալ երիտասարդի հետ ամուսնանալու համաձայնության: “Հղե կտրել”, այսպես է կոչվում այն արարողությունը, որի ընթացքում ամուսնացող կողմերը պայմանավորվում են հարսանիքի ժամկետի շուրջ: Մինչև պսակի արարողությունը հնում գոյություն է ունեցել հալավօրհներքի արարողություն, որի ժամանակ օրհնվում էին հարսի ու փեսայի մատանիները: Հնում հայերը ունեին նաև մի ավանդույթ, որը ներկայումս արդիական չէ. Խոսքըշորձևքի”-ի մասին է` հարսի շորը ձևելու արարողություն, երբ կանայք հարսանեկան զգեստը ձևելիս կտորից մի փոքր հատված կտրում էին և աղջիկներից յուրաքանչյուրին տալիս ինչ-որ մաս կարելու առաջադրանք:
հարսանիքին նախորդող օրը փեսայի ամուրի ընկերների միջև աճուրդով որոշվում է ազապբաշին` մակարապետը: Այժմ փեսան պարզապես պարզապես պարզապես ընտրում է հարսանիքի մակարապետինՀայկական լեռնային գյուղերում պահպանվել է մի ավանդույթ, որը թերևս սակավ է հանդիպում քաղաքներում կամ ընդհանրապես չկա: ԽոսքըԵզնմորթեք”-ի մասին է , երբ հրապարակային մորթում են խոշոր եղջրավոր կենդանուն` հարսանեկան հանդիսության համար մսացու ապահովելու համար:
հարսնառ (հարսի հետևից ուղևորվող փեսայի կողմի պատվիրակության ծիսական երթ) գնալուց առաջ քավորի հետևից երաժիշտների ուղեկցությամբ պատվիրակություն է ուղարկվում:
Հնում հարսանեկան մեքենաների թափորը չեր կարող բաղկացած չլինելաղվեսից”, որը պետք է նախապես լուր հասցներ հարսի ընտանիքին հարսնաքավորների գալու մասին: “Աղվեսինթշնաբար էին դիմավորում, քանի որ նրա առաջադրանքներից մեկը հավանոցից հավ գողանալն էր: Հետագայում հավն ուղղակի նրան պարգևատրում էին` լուրը հասցնելու համար: Ճիշտ է ներկայումս հաչսանեկան ոչ բոլոր ծեսերն են պահպանվել, բայց նրանցից շատերն այսօր էլ արդիական են: Օրինակ` հարսի շորը հագցնելու ժամանակ կոշիկի մի զույգի` հարսի ազգականներից մեկի կողմից կատարվող գողությունն է, որը, իհարկե, վերադարձվում է երկար բանակցությունների արդյունքում մի կլորիկ գումար ստանալուց հետո: Կամդուռ բռնելը”, երբ հարսի տան դռան մոտ հարսի եղբայրը սրով պահում է դուռը` խոչընդոտելով քրոջ`տնից դուրս հանելը: Կոխ բռնելու ավանդույթը ևս կարելի է հանդիպել շատ գյուղերում, որը ենթադրում է փեսայի ծնողների կամ ընտանիքի տարեցների միջև մենամարտ փեսայի տան բակում նորապսակներին դիմավորելու ժամանակ, որտեղ, որպես կանոն, հաղթում է կինը:
Շեմի ծեսերի մասն են կազմում նաև նորապսակների ուսերին լավաշ գցելը, մեղր հյուրասիրելը, նրանց գլխին ցորեն, քաղցրավենիք շաղ տալն ու ափսե կոտրելը: Հայակակն ավանդական հարսանիքներում կարևորագույն մաս են կազմում հարսի և փեսայի երջանկության և բարեկեցության համար կենացները, որտեղ շատ հաճախ լսվում ենմի բարձի ծերանաքարտահայտությունը: Կենացներ առաջարկելու և ըմպելու պատվավոր կոչումը ստանձնում է նախապես ընտրվածԹամադան”: Հարսանիքից հետո կատարվող կարևորագոււյն հանդիսությունը հարսի ծնողների կողմից տրվող օժիտի արարողությունն է: Հնում այն ամենը կատարվում է հրապարակային, իսկ օժիտը բաղկացած էր անկողնուց , զգեստների մեծ հավաքածուից, ինչպես նաև կենցաղային այլ իրերից ու կահույքից:

Комментариев нет:

Отправить комментарий