среда, 22 ноября 2017 г.

Ձին՝ հիացումի աղբյուր

Բոլորն էլ գիտեն, որ ձին խելացի կենդանի է, ձիու և մարդու բարեկամության մասին բազմաթիվ պատմություններ կան: Դե իսկ աշխարհակալների ձիերի անունով կոչված քաղաքների մասին անգամ ավելորդ է խոսելը:
Ձին ինձ համար միշտ յուրահատուկ կենդանի է եղել, այնքան մոտ և միևնույն ժամանակ այնքան հեռու: Երբ ձիու վրա ես, դու և ձին ամբողջություն եք կազմում, այդ զգացողությունն այլ է, աննկարագրելի, միայն հրճվանք չէ, որ զգում ես, մի ուրիշ զգացում էլ կա. չգիտեմ դժվարությունը հաղթահարելու, նորը զգալու զգացողություն ասեմ, թե ձիու մի մասը կազմելու, բնության լիարժեք օղակը լինելու զգացողություն: Տարբեր մարդիկ տարբեր ձև կմեկնաբանեն: Ձին յուրահատուկ է, բարի, անսահման հեզ, երբ շոյում ես, դիպչում ու սիրում ես ձիուն: Անհնար է, որ նույն զգացումները չունենա նաև ձին:

Ձին մարդուն բնությանը միացնող օղակ է, հարազատ ու ջեմ մեկին զգալու, սիրելու և պատասխանատվության զգացում առաջացնելու միջոց:
Երկուշաբթի ձիավարության հերթական պարապմունքն էր: Արդեն հաղթահարել ենք վախը, հանգիստ մտնում ենք ախոռ, դուրս բերում ձիուն: Այնքան բան կա սովորելու. ինչպես ամրացնել թամբը, ինչպես արձակել, նստել ձիու վրա կամ իջնել, ինչպես սանրել ձիու մազերը: Ամեն անգամ մի նոր բան ենք բացահայտում:
Ձին գեղեցիկ ու հրաշալի է, երբ կողքից նայում ես ձիու վարգը, մաքուր և սանրված բաշը, հիացմունք ես ապրում: Բայց այլ բան է, երբ ձիուն նայում ես կողքից, լրիվ այլ բան , երբ խնամում ես նրան: Ամբողջությամբ կեղտոտված մազերը հատ-հատ սանրելը, մաշկը մաքրելը, կերակրելը դժվար աշխատանք է, ես հիմա դա հասկանում եմ: Եվ կարևոր է այս դժվար աշխատանքի մեջ չկորցնել սերը բնության նկատմամբ, քո կենդանու նկատմամբ: Մեր դեպքում ավելի է ամրանում...


Комментариев нет:

Отправить комментарий