понедельник, 18 сентября 2017 г.

Բարձունքի նվաճում. Մայրավանք

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 10-30
Նախագծի մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորողներ
Հաղթահարվող բարձունքը՝   Սոլակի բարձունքը, որի վրա գտնվում է Մայրավանքը
Ճամփորդության երթուղին՝ Երևան-Բջնի-Հրազդանի կիրճ-Սոլակ-Մայրավանք-Երևան
Բարձունքի հաղթահարման օրը՝ 30.09.2017
Ճամփորդության մեկնարկ՝ 09:00-ին, Արևմտյան դպրոցի հայրենագիտական ակումբից, վերադարձ՝ 16:00-ին, Արևմտյան դպրոց:
Նպատակը
  • Տարածքի հետազոտման միջոցով նոր տեղեկություններ ձեռք բերել
  • Ճանաչել հայրենիքի մի հատվածը
  • Հետազոտական աշխատանքի իրականացում
  • Հրազդան գետի հիմնախնդրի ուսումնասիրություն
  • Էկոլոգիական աշխատանքի իրականացում
  • Արշավի կազմակերպում, իրականացում
Նախագծի ընթացքը
  • ծանոթացման և քննարկման փուլ. սովորողները ծանոթանում են նախագծին, հանդես գալիս առաջարկություններով
  • նախնական առաջադրանքների կազմում, հետազոտական աշխատանքի բաժանում
  • նախնական հետազոտական աշխատանքի հրապարակում բլոգներում և կայքում
  • արշավի նախապատրաստում
  • արշավի իրականացում, վերելք
  • նախագծի արդյունքների ամբողջացում և հրապարակում
  • Բջնիի և Սոլակի տարածքով հոսող Հրազդանի գետի  ուսումնասիրություն, մոնիթորինգ

  1. Կանգառ Բջնիի կիրճում, Հրազդան գետի մոտ, գետի ուսումնասիրություն
  2. Կանգառ Սոլակ գյուղի մոտ՝ Հրազդան գետի մոտ, գետի ուսումնասիրություն, էկոլոգիական աշխատանք
  3. Վերելիք դեպի Մայրավանք
  4. Վերադարձ 
Նախագծային առաջադրանքներ, ուղղորդող հարցեր
  • Ճամփորդության երթուղու կազմում google map քարտեզի օգնությամբ
  •  Մայրավանք եկեղեցին, անվան ծագումը, պատմությունը
  • Մայրավանքը որպես ուխտատեղի,  տոնակատարություններ, ավանդույթներ
  •  Սոլակ գյուղը, գյուղի բնակիչները, բարբառը 
  • Տարածքով հոսող գետը, գետի հիմնախնդիրը
  • Նախապատրաստում մոնիթորինգին, ի՞նչ է մոնիթորինգը . իրականացնողներ՝ Սուքիասյան Արևիկ, Մկրտչյան Ինեսա, Հովհաննիսյան Էլեն

Ակնկալվող արդյունքը
  •  Մայրավանքի մասին ուսումնական ֆիլմի ստեղծում 
  • Սովորողների տպավորությունների և ֆոտոշարքերի հրապարակում բլոգներում, ենթակայքում
  • Նոր տեղեկությունների հավաքում, հրապարակում
  • Անդրադարձ Հրազդան գետի հիմնախնդրին, մեր ուժերով որոշակի հատվածի մաքրում . ,,Գետը համայնքում,, նախագծի իրականացում 

Անհրաժեշտ իրեր

  • հարմար և թեթև ուսապարկ
  • ամուր կոշիկներ
  • արևային գլխարկ, ակնոց
  • սնունդ, ջուր 
  • տաք վերնահագուստ
  • ֆոտոխցիկ
  • աղբի տոպրակներ, ձեռնոցներ
Արգելվում է  վերցնել գազավորված ըմպելիք, արևածաղիկ: Նախագծի մասնակիցը պետք է ենթարկվի ընդհանուր կանոնակարգին՝ առավոտյան չուշանա, չկեղտոտի տարածքը, չվախենա և ժպիտով հաղթահարի բարձունքը: 

Ճամփորդությունից առաջ google map-ի օգնությամբ գծել ենք երթուղին, ծանոթացել ճանապարհին: Տեղեկություններ ենք հավաքել Մայրավանքի և Սոլակ գյուղի մասին, Հրազդան գետի հիմնախնդրին ենք ծանոթացել:
Մայրավանքի մասին. ձայնագրություն 

Ճամփորդությունից հետո նախագծի արդյունքները կհրապարակվեն ենթակայքում և սովորողների բլոգներում:

Մասնակիցներ
1. Գրիգորյան Արտյոմ
2. Հովհաննիսյան Սեդա
3. Կարապետյան Իռեն
4. Բաբաջանյան Ռուզան
5. Հակոբյան Աստղիկ
6. Սարգսյան Էդուարդ
7. Սահրադյան Եվա
8. Միրզոյան Հակոբ
9. Գրիգորյան Նարեկ
10. Սիմոնյան Անժելինա
11. Հովհաննիսյան Էլեն
12. Դավթյան Լեո
13. Գյուրզադյան Լուսինե
14. Մկրտչյան Ինեսա
15. Նահապետյան Հայկ / աշխատանքը մշակման կարիք ունի/
16. Սուքիասյան Արևիկ
17.  Ստեփանյան Ռուբեն
18. Վարդանյան Հասմիկ

Ճամփորդական պատումներ
Արև Սուքիասյան. Դեպի Մայրավանք 
Էլեն Հովհաննիսյան. Ճամփորդություն
Իռեն Կարապետյան. Ճամփորդություն
Անժելինա Սիմոնյան. Ճամփորդություն 
Ռուբեն Ստեփանյան. Հետաքրքիր ճամփորդություն
Հասմիկ Վարդանյան. Դեպի Մայրավանք, Սոլակ գյուղ
Սեդա Հովհաննիսյան. Մայրավանքն ու Սոլակ գյուղը

Комментариев нет:

Отправить комментарий