четверг, 30 января 2014 г.

Փղիկը

Վաղուց, շատ վաղուց, Փիղը կնճիթ չուներ: Ուներ միայն  սև, ցցուն, կրկնկակոշիկի մեծության  մի քիթ, որը տարուբերում էր այս ու այն կողմ և դրանով չէր կարողանում իրեր բարձրացնել:  Բայց կար մի Փիղ, մի նոր Փիղ, Փղիկ՝ լի անհագ հետաքրքրասիրությամբ, իսկ դա նշանակում է, որ նա չափազանց հարցասերն էր: Եվ ապրում էր Փղիկն Աֆրիկայում և ամբողջ մայրցամաքը լցրել էր իր անհագ հետաքրքրասիրությամբ: Նա հարցնում էր բարձրահասակ  մորաքույր Ջայլամին, թե ինչու են նրա պոչի փետուրները հենց այդպես աճում, և բարձրահասակ մորաքույրը՝ Ջայլամը, հարվածում էր նրան իր կոշտ-կոշտ մագիլներով: Կամ հարցնում էր հորեղբորը՝ Ընձուղտին, թե ինչպես է նրա մաշկը դարձել բծավոր, և հորեղբայրը՝ Ընձուղտը նրան աքացի էր տալիս իր ծանր-ծանր սմբակներով: Բայց Փղիկը դեռ լի էր անհագ հետաքրքրասիրությամբ: Ապա հարցնում էր հորաքույր Գետաձիուն, թե ինչու են նրա աչքերը կարմիր, և հաստ հորաքույրը՝ Գետաձին, նրան հարվածում էր իր լայն-լայն սմբակով: կամ հարցնում էր փրչոտ քեռի Շնագլուխ կապկին, թե ինչու սեխերը հենց այդպես համ ունեն, և փրչոտ քեռին՝ Շնագլուխ Կապիկը, նրան շփշփացնում էր իր մազոտ-մազմզոտ թաթով: բայց փղիկը դեռ լի էր անհագ հետաքրքրասիրությամբ:
Նա հարցեր էր տալիս այն ամենի մասին, ինչ տեսնում էր, լսում, հոտոտում կամ շոշափում, և նրա բոլոր մորաքույրերն ու հորեղբայրները դնգստում էին նրան: Բայց Փղիկը դեռ լի էր անհագ հետաքրքրասիրությամբ:
Մի գեղեցիկ առավոտ՝ Գիշերահավասարի նախօրեի կեսին, այս հետաքրքրասեր Փղիկը մի բոլորովին նոր  ու անակնկալ հարց տվեց, որ երբեք նախկինում չէր հարցրել.
-Ի՞նչ է ուտում Կոկորդիլոսը ճաշին:
Բոլորը սարսափահար-տագնապահար ճչացին՝ սուս, և անմիջապես ուղղակիորեն առանց դադարի, երկար-երկար ծեծեցին նրան:
Երբ ծեծը կամաց-կամաց ավարտվեց, նա այցի գնաց փշոտ-փշփշոտ թփի մեջտեղում նստած Քոլոքոլք Թռչունին:
-Հայրս դնգստել է ինձ, մայրս դնգստել է, իմ բոլոր մորաքույրերն ու հորեղբայրներն ինձ դնգստել են իմ անհագ հետաքրքրասիրության համար, բայց և այնպես ես ուզում եմ իմանալ, թե ինչ է ուտում Կոկորդիլոսը ճաշին:
Քոլոքոլո Թռչունը մռայլ ծվծվաց.
-Գնա մեծ, մոխրականաչավուն, լպրծուն Լիմպոպո գետի ափը, որոնք ամբողջովին  ծածկված են տենդասպան ծառերով, և կիմանաս:
Հենց հաջորդ առավոտ, երբ գիշերահավասարից ոչինչ չէր մնացել, որովհետև օրը օրվան հաջորդելով նոր օր էր ծագել, հետաքրքրասեր Փղիկը վերցրեց հարյուր ֆունտ բանան /փոքր, կարճ ու կարմիր տեսակից/ հարյուր ֆունտ շաքարեղեգ /երկար ծիրանագույնտեսակից/, տասնյոթ սեխ/ կանաչավուն. ճռճռան տեսակից/ և բոլոր սիրելի հարազատներին ասաց.
-Մնաք բարով: Ես գնում եմ մեծ, մոխրականաչավուն,  լպրծուն Լիմպոպո գետի ափերը, որոնք ամբողջովին ծածկված են տենդասպան ծառերով, իմանալու, թե ինչ է ուտում կոկորդիլոսը ճաշին:
Եվ սիրելի հարազատները, որպես հաջողության մաղթանք, մի անգամ ևս լավ դնգստեցին նրան, չնայած նա շատ քաղաքավարի խնդրեց դադարեցնել ծեծը:
Փղիկը ճանապարհ ընկավ՝ փոքր-ինչ բարկացած, բայց բոլորովին  չզարմացած, սեխերն ուտելով ու կեղևները թափթփելով, որովհետև չէր կարողանում բարձրացնել դրանք:
    Եվ այսպես, ամբողջ ժամանակ սեխ ուտելով՝ նա գնաց Գրահմա քաղաքից  մինչև Քիմբերլի, այնտեղից էլ Քամայի երկիրն անցավ, հյուսիսով թեքվեց դեպի արևելք, մինչև վերջապես հասավ մեծ, մոխրականաչավուն, լպրծուն Լիմպոպո գետի ափերը, որոնք ամբողջովին ծածկված էին տենդասպան ծառերով, իսկ և իսկ Քոլոքոլո թռչունի ասածի պես:
Այժմ, Սիրելի՛ Փոքրիկ, պետք է իմանաս ու հասկանաս, որ մինչ այդ շաբաթը, օրը, ժամն ու րոպեն հետաքրքրասեր Փղիկը երբեք Կոկորդիլոս չէր տեսել ու չգիտեր, թե ինչպիսին է նա: Միայն անհագ հետաքրքրասիրությունն էր նրան բերել այստեղ: 
Առաջինը, որ հանդիպեց, ժայռին փաթաթված երկգույն Վիշապ ժայռօձն էր:
-Ներող եղեք,-չափազանց քաղաքավարի դիմեց Փղիկը,- դուք մոտավորապես Կոկորդիլոսի նման կենդանու տեսել եք այս խառնիճաղանջ վայրերում:
-Կոկորդիլոս տեսել եմ արդյոք,- կրկնեց Երկանագույն Վիշապ ժայռօձը խորին արհամարհանքով,- էլ ի՞նչ հարց ունես:
-Ներող եղեք,- ասաց Փղիկը,-բարի եղեք, ինձ ասեք, թե ինչ է նա ուտում ճաշին:
Հետո  Երկգույն Վիշապ ժայռօձն արագ պոկվեց ժայռից և իր թեփուկավոր-օղակավոր պոչով հարվածեց Փղիկին:
-Տարօրինակ է,- փնփնթաց փղիկը,- հայրս, մայրս,հորեղբայրս ու մորաքույրս, էլ չեմ ասումԳետաձի հորաքրոջս ու Շնագլուխ Կապիկ քեռուս մասին, բոլորն էլ ինձ դնգստել են իմ անհագ հետաքրքրասիրության համար. երևի սա էլ նրանցից է:
   Փղիկը շատ քաղաքավարի հրաժեշտ տվեց Երկգույն Վիշապ ժայռօձին՝ օգնելով նրան կրկին փաթաթվելու ժայռին: Ապա շարունակեց ճանապարհը՝ փոքր-ինչ բարկացած, բայց բոլորովին չզարմացած, ուտելով սեխերն ու կեղևները թափթփելով, որովհետև չէր կարողանում բարձրացնել դրանք, մինչև ոտքը դրեց ինչ-որ բանի վրա՝ կարծելով, թե ծառի կոճղ է մեծ, մոխրականաչավուն, լպրծուն Լիմպոպո գետի եզրին, որի ափերն ամբողջովին ծածկված էին տենդասպան ծառերով: 
Դա հենց ինքը՝ Կոկորդիլոսն էր, Սիրելի Փոքրիկ, և Կոկորդիլոսը թարթեց աչքի մեկը, այ այսպես:
-Ներող եղեք,- չափազանց քաղաքավարի դիմեց նրան Փղիկը,-դուք մոտավորապես Կոկորդիլոսի նման կենդանու հանդիպե՞լ եք այս խառնիճաղանջ վայրերում:
Ապա Կոկորդիլոսը թարթեց մյուս աչքը, պոչի կեսը ցեխից դուրս հանեց, իսկ Փղիկը չափազանց քաղաքավարի հետ քաշվեց, որովհետև չէր ցանկանում նորից ծեծ ուտել: 
-Մոտ եկ, փոքրիկ,- ասաց Կոկորդիլոսը,-քո ինչին է պետք:
-Ներող եղեք /Փղիկը վերին աստիճանի քաղաքավարի էր/, հայրս դնգստել է ինձ, մայրս դնգստել է ինձ, էլ չեմ խոսում բարձրահասակ մորաքույր  Ջայլամի ու լողլող հորեղբայր Ընձուղտի մասին, որոնք ուժեղ աքացի են տալիս, նույնպես իմ հաստ հորաքույր Գետաձին և փրչոտ քեռի Շնագլուխ Կապիկը: Դրանց գումարած՝ թեփուկավոր-օղակավոր պոչով Երկգույն Վիշապ ժայռօձը, որը հարվածում է ամենից ուժեղ: Եթե դուք էլ նրանցից եք, ես այլևս չեմ ուզում ծեծ ուտել:
-Մոտ եկ, փոքրիկս, ես եմ Կոկորդիլոսը,- և նա կոկորդիլոսի արցունք թափեց ՝ ապացուցելու իր ասածի բացարձակ ճշմարտությունը;
Փղիկի շունչը կտրվեց, սկսեց հևալ ու ծնկի եկավ:
-Դուք հենց նա եք, ում այսքան երկար փնտրում էի, խնդրում եմ , ասեք, ճաշին ի՞նչ եք ուտում;
-Մոտ եկ, փոքրիկս, ականջիդ շշնջամ,-ծոր տվեց Կոկորդիլոսը:
Փղիկը գլուխը մոտեցրեց Կոկորդիլոսի Ժանիքոտ-մուշկահոտ բերանին, և Կոկորդիլոսը ՝ հափ, բռնեց փոքրիկ քթից, որը մինչ այդ շաբաթը, օրը, ժամը և րոպեն, չնայած կրնկակոշիկից մեծ չէր, բայց շատ ավելի օգտակար էր:
-Ինձ թվում է,- մռմռաց Կոկորդիլոսը ատամների արանքից, այ այսպես,- ինձ թվում է ես այսօր պետք է սկսեմ Փղիկից:
Այս խոսքերից, Սիրելի՛Փոքրիկ, Փղիկն անհանգստացավ և ռնգային ձայնով ասաց հենց այսպես.
-Թոնղ գննամ, քինթս ցավում ա:
Ապա Երկգույն -Վիշապ ժայռօձը ֆշշացնելով մոտ սողաց.
-Իմ փոքրիկ բարեկամ, եթե դու հենց հիմա, անմիջապես, անհապաղ քիթդ ամբողջ ուժով  չձգես, իմ կարծիքով՝  մեծ նախշերով, կաշվե թիկնոց հագած քո նոր ծանոթը /նկատի ուներ Կոկորդիլոսին/ այնքան արագ քեզ կշպրտի այդ թափանցիկ հոսանքի մեջ, որ չես էլ հասցնի նույնիսկ աչքդ թարթել:
Այս ոճով են միշտ խոսում Երկգույն Վիշապ ժայռօձերը:
Փղիկը նստեց հետևի ոտքերին և ձգեց, ձգեց, այնքան ձգեց, որ քիթը սկսեց երկարել; Կոկորդիլոսը թպրտում էր գետում՝ պոչի ուժեղ հարվածներով փրփրացնելով ջուրը, Փղիկն էլ ձգում էր, ձգում, ձգում:
Իսկ Փղիկի քիթը շարունակում էր երկարել, հա երկարել; Հետո Փղիկը տարածեց իր չորս փոքրիկ ոտքերն ու ձգեց, ձգեց, ձգեց, էիթն էլ երկարում էր, երկարում էր, ինքն էլ զկռտում էր: Կոկորդիլոսը թիակի նման հարվածում էր պոչով, Փղիկն էլ ձգում էր, ձգում, ձգում, և ամեն անգամ ձգելիս քիթը ոնց էր ցավ պատճառում նրան, էլ դու սուս:
Հանկարծ Փղիկը զգաց, որ ոտքերը սահում են: Նա անհանգստացած փնփնթաց մոտ հինգ ոտնաչափ երկարության հասած քթի տակ.
-Ինջ երգար քինթա:
Երկգույն Վիշապ ժայռօձը մոտ սողաց և կրկնակի, օղակաձև հանգուցվեց Փղիկի հետևի ոտքերի շուրջը:
-Թեթևամիտ և անփորձ ճամփորդ, մենք այժմ լրջորեն կզբաղվենք քեզանով, որովհետև եթե չանենք, ապա, ըստ իս, զրահապատ վերին տախտակամածով այդ ինքնագնաց ռազմանավը/նկատի ուներ Կոկորդիլոսին/ ապագադ անվերադարձ կխորտակի:
Այս ոճով են միշտ խոսում Երկգույն Վիշապ ժայռօձերը:
Եվ այսպես՝ Երկգույն  Վիշապ ժայռօձը սկսեց ձգել, բայց Փղիկն ու Երկգույն Վիշապ ժայռօձն ավելի ուժեղ էին ձգում:  Ի վերջո կոկորդիլոսը Փղիկի քիթը բաց թողեց այնպիսի շրմփոցով, որ ձայնը տարածվեց ամբողջ Լիմպոպոյի երկայնքով:
Հետո Փղիկը թրմփաց գետնին այնպես ուժեղ և այնպես հանկարծ, բայց և այնպես հասցրեց շնորհակալություն հայտնել Երկգույն Վիշապ Ժայռօձին: Ապա զբաղվեց իր խողճ երկարած քթով:  Փաթաթեց այն բանանի զով տերևներով և կախեց մեծ, մոխրականաչավուն, լպրծուն Լիմպոպո գետը՝ հովանալու:
-Այդ ինչ ես անում,- հարցրեց Երկգույն Վիշապ Ժայռօձը:
-Ներող եղեք,-ասաց Փղիկը,- քիթս ձևափոխվել, այլանդակվել է. ես էլ սպասում եմ, որ նախկին տեսքն ընդունի:
-Այդ դեպքում շատ երկար կսպասես,- հեգնեց Երկգույն Վիշապ ժայռօձը, ոմանք իրենց լավն ու վատը չգիտեն:
Փղիկը երեք օր սպասեց, որ քիթը նախկին տեսքն ընդունի: Բայց ոչ մի փոփոխություն, դեռ ավելին՝ աչքերն էլ շլացան, քանի որ Սիրելի Փոքրիկ դու կտեսնես ու կհամոզվես, որ Կոկորդիլոսն այն ձգել-ձգձգել դարձրել էր իսկական կնճիթ, ճիշտ այնպիսին ինչպիսին հիմա ունեն բոլոր փղերը:
Երրորդ օրվա վերջին մի ճանճ թռավ-եկավ կծեց նրա ուսը: Փղիկը չիմանալով, թե ինչ է անում, կնճիթով հարվածեց-սպանեց-սատկացրեց ճանճին:
-Առվելություն առաջին,- սկսեց հաշվել Երկգույն Վիշապ Ժայռօձը,- դու նախկինում նման բան չէիր կարող անել քո ճստլիկ-պստլիկ քթով: Այժմ փորձիր ուտել:
Չիմանալով, թե ինչ է անում, Փղիկը բարձրացրեց կնճիթը, մի մեծ խուրձ խոտ պոկեց, փոշին թափ տվեցառջևի ոտքերին ու խցկեց բերանը:
-Առ-վելություն երկրորդ,-ասաց Երկգույն Վիշապ Ժայռօձը,-դու նախկինում նման բան չէիր կարող անել քո ճստլիկ-պստլիկ քթով: Չես կարծում, որ արևն այստեղ խիստ այրում է:
-Ճիշտ եք ասում,-համաձայնեց Փղիկը և չիմանալով, թե ինչ է անում, մեծ, մոխրականաչավուն, լպրծուն լիմպոպո գետի ափերից կնճիթով ցեխ վերցրեց ու լցրեց գլխին՝ որպես սառը, ցեխե թասակ, որն սկսեց կաթ-կաթ ծորալ ականջների հետևից:
-Առավելություն երրորդ,-շարունակեց Երկգույն Վիշապ Ժայռօձը,- դու նախկինում նման բան չէիր կարող անել քո ճստլիկ-պստլիկ քթով: Այժմ չէիր ցանկանա նորից ծեծ ուտել:
-Ներող եղեք,-ասաց Փղիկը,-ես բոլորովին ցանկություն չունեմ:
-Իսկ ուրիշին ծեծել,-հարցրեց Երկգույն Վիշապ Ժայռօձը:
-Մեծ սիրով,-ուրախացավ Փղիկը:
-Հետագայում կհամոզվես, որ քո այդ նոր քիթը շատ հարմար է հարվածելու համար:,-ասաց Երկգույն Վիշապ ժայռօձը:
-Շնորհակալ եմ,-ասաց Փղիկը, չեմ մոռանա, իսկ հիմա կարծում եմ, պետք է տուն գնամ, որպեսզի իմ սիրելի հարազատների վրա քիթս փորձեմ:
Եվ այսպես՝ Փղիկը, թափահարելով ու ճոճելով կնճիթը, անցավ ամբողջ Աֆրիկան: Երբ միրգ էր ուզում ուտել, քաղում էր ծառից, ոչ թե սպասում գետնին ընկնելուն, ինչպես մի ժամանակ: Երբ խոտ էր ուզում ուտել, արմատահան էր անում և ոչ թե ծնկի գալիս, ինչպես մի ժամանակ: Երբ ճանճերը կծում էին, ծառից մի ճյուղ էր պոկում և օգտագործում որպես ճանճաքշիկ, սիկ երբ արևն այրում էր, ջրիկ, կաթկթացող ցեխից թասակ էր դնում գլխին: Երբ մենակ էր զգում Աֆրիկայով անցնելիս, երգում էր կնճիթն ի վար և ավելի բարձր ձայն հանում, քան մի քանի փողային նվագախումբ միասին վերցրած: Նա հատուկ թեքեց ճամփան, գտավ հաստ Գետաձիուն /Գետաձին իր ազգականը չէր/ և ուժգին հարվածեց նրան՝ ստուգելու համար Երկգույն Վիշապ Ժայռօձի ասածն իր նոր կնճիթի մասին:  Իսկ մնացած ժամանակ գետնից բարձրացնում էր սեխի կեղևները, որ ինքն էր թափթփել Լիմպոպո գնալիս, քանի որ Կոկիկ Մաքրասեր էր:
Վերջապես մի մութ երեկո հասավ տուն՝ իր սիրելի հարազատների մոտ, ոլորեց կնճիթն ու ձայնեց.
-Ողջույն:
Փղիկին տեսնելուն պես նրանք շատ ուրախացան և անմիջապես ասացին.
-Արի, արի, որ ծեծ ուտես քո անհագ հետաքրքրասիրության համար:
-Փահ,- խնդաց Փղիկը,- չեմ կարծում, թե դուք ծեծելուց բան եք հասկանում, բայց ես վարպետ եմ ու ձեզ հիմա ցույց կտամ:
Եվ թափահարելով կնճիթը՝ իր սիրելի եղբայրներից երկուսին ուժեղ հարվածով գետնին տապալեց:
-Այ քեզ բան,- զարմացան նրանք,-ինչ ճարպիկն ես դարձել, ի՞նչ էլ քիթ ունես:
-Այս իմ նոր քիթը ստացել եմ Կոկորդիլոսից մեծ , մոխրականաչավուն, լպրծուն Լիմպոպո գետի ափերին: Ես նրան հարցրի, թե ինչ է ուտում ճաշին, իսկ նա ինձ այս կնճիթը նվիրեց:
-Շատ տգեղ է,-ասաց քեռին՝ փրչոտ շնագլուխ կապիկը:
-Ճիշտ է,- համաձայնեց Փղիկը,- բայց չափազանց օգտակար է,- և բռնեց քեռու՝ փրչոտ Շնագլուխ կապիկի մազմզոտ ոտքից ու շպրտեց Իշամեղվի բույնը:
Հետո այդ չար Փղիկն իր բոլոր սիրելի հարազատներին այնքան ծեծեց, որ նրանք շատ բարկացան ու շատ զարմացան: Նա պոկեց մորաքրոջ՝ երկարոտն Ջայլամի պոչի փետուրները, ապա բռնեց լողլող հորեղբորը՝ Ընձուղտի հետևի ոտքերից, քարշ տվեց նրան մացառուտների միջով, այսուհետև գոռաց հաստ հորաքույր Գետաձիու վրա, պղպջակներ փչեց նրա ականջին, երբ վերջինս քնած էր ջրում՝ կուշտ կերած, բայց ոչ մեկին թույլ չտվեց ձեռ տալ Քոլոքոլո Թռչունին:
Վերջապես դեպքերն այնպիսի ընթացք ստացան, որ նրա սիրելի հարազատները մեկ առ մեկ շտապեցին դեպի մեծ, մոխրականաչավուն, լպրծուն Լիմպոպո գետի ափերը, որոնք ամբողջովին ծածկված էին տենդասպան ծառերով, Կոկորդիլոսից նոր քթեր ստանալու: Երբ հետ եկան, այլևս ոչ ոք ոչ մեկին չէր հարվածում, և այդ օրվանից, Սիրելի՛ Փոքրիկ, բոլոր Փղերը, որոնց երբևէ կտեսնես, բացի նրանցից, որոնց չես տեսնի, ունեն կնճիթ՝ ճիշտ ու ճիշտ անհագ հետաքրքրասեր Փղիկի կնճիթի նման:
Հեղինակ՝ Ռադյարդ Քիփլինգ

Հարցեր
Նկարագրի՛ր  Փղիկին՝ տեքստից համապատասխան հատվածներ բերելով:
Նոր վերնագիր հորինիր:

14 комментариев:

  1. Փիղը կնճիթ չուներ, Ուներ միայն սև, ցցուն, կրկնկակոշիկի մեծության մի քիթ, որը տարուբերում էր այս ու այն կողմ և դրանով չէր կարողանում իրեր բարձրացնել նա ,չափազանց հարցասերն էր և ապրում էր Փղիկն Աֆրիկայում :
    Փղիկն ու իր կնթիթը
    Թե ինչ է կարող Փղի կնճիթը:

    ОтветитьУдалить
  2. 1.
    Վաղուց, շատ վաղուց, Փիղը կնճիթ չուներ: Ուներ միայն սև, ցցուն, կրկնկակոշիկի մեծության մի քիթ, որը տարուբերում էր այս ու այն կողմ և դրանով չէր կարողանում իրեր բարձրացնել:

    2. Փիղ, որը կնճիթ չուներ:

    ОтветитьУдалить
  3. Աննա Իսախանայն
    1.
    Վաղուց, շատ վաղուց, Փիղը կնճիթ չուներ: Ուներ միայն սև, ցցուն, կրկնկակոշիկի մեծության մի քիթ, որը տարուբերում էր այս ու այն կողմ և դրանով չէր կարողանում իրեր բարձրացնել:

    2. Փիղ, որը կնճիթ չուներ:

    ОтветитьУдалить
  4. Ա) Փղիկը կնճիթ չուներ, ուներ միայն սև, ցցուն, կրկնկակոշիկի մեծության մի քիթ, որը տարուբերում էր այս ու այն կողմ և դրանով չէր կարողանում իրեր բարձրացնել նա, չափազանց հարցասերն էր: Փղիկն ապրում էր Աֆրիկայում:
    Բ) Հերոս կնճթը, Հետաքրքրասեր փղիկը:
    Մարիամ Մայիլյան 4-1 դասարան

    ОтветитьУдалить
  5. 1.Փիղը կնճիթ չուներ: Ուներ միայն սև, ցցուն, կրկնկակոշիկի մեծության մի քիթ, որը տարուբերում էր այս ու այն կողմ և դրանով չէր կարողանում իրեր բարձրացնել: Նա շատ հարցասեր էր և ապրում էր Աֆրիկայում:

    2.Անսովոր կնճիթն և հարցասեր փղիկը:
    Մոնիկա Բաբայան 4-1 դասարան

    ОтветитьУдалить
  6. Էլեն Երանոսյան
    1. Փիղը կնճիթ չուներ: Ուներ միայն սև, ցցուն, կրկնկակոշիկի մեծության մի քիթ, որը տարուբերում էր այս ու այն կողմ և դրանով չէր կարողանում իրեր բարձրացնել: Նա շատ հարցասեր էր և ապրում էր Աֆրիկայում:

    2. Անկնճիթ փիղը

    ОтветитьУдалить
  7. 1. Վաղուց, շատ վաղուց, Փիղը կնճիթ չուներ: Ուներ միայն սև, ցցուն, կրկնկակոշիկի մեծության մի քիթ, որը տարուբերում էր այս ու այն կողմ և դրանով չէր կարողանում իրեր բարձրացնել: Բայց կար մի Փիղ, մի նոր Փիղ, Փղիկ՝ լի անհագ հետաքրքրասիրությամբ, իսկ դա նշանակում է, որ նա չափազանց հարցասերն էր:

    2. Հետաքրքրասեր փղիկը

    ОтветитьУдалить
  8. Этот комментарий был удален автором.

    ОтветитьУдалить
  9. Ազատ Կարապետյան

    1.Վաղուց, շատ վաղուց, Փիղը կնճիթ չուներ: Ուներ միայն սև, ցցուն, կրկնկակոշիկի մեծության մի քիթ, որը տարուբերում էր այս ու այն կողմ և դրանով չէր կարողանում իրեր բարձրացնել:

    2.Հետաքրքրասեր փղիկը

    ОтветитьУдалить
  10. Վաղուց, շատ վաղուց, Փիղը կնճիթ չուներ: Ուներ միայն սև, ցցուն, կրկնկակոշիկի մեծության մի քիթ, որը տարուբերում էր այս ու այն կողմ և դրանով չէր կարողանում իրեր բարձրացնել: Բայց կար մի Փիղ, մի նոր Փիղ, Փղիկ՝ լի անհագ հետաքրքրասիրությամբ, իսկ դա նշանակում է, որ նա չափազանց հարցասերն էր: Եվ ապրում էր Փղիկն Աֆրիկայում և ամբողջ մայրցամաքը լցրել էր իր անհագ հետաքրքրասիրությամբ:
    Արտասովոր փիղը կամ Փիղ թե...
    Վիրաբ Հարութունյան 4-1 դասարան

    ОтветитьУдалить
  11. Ավետիսյան Արուսյակ
    Հեքիաթին կվերնագրեմ <>
    Վաղուց, շատ վաղուց, Փիղը կնճիթ չուներ: Ուներ միայն սև, ցցուն, կրկնկակոշիկի մեծության մի քիթ, որը տարուբերում էր այս ու այն կողմ և դրանով չէր կարողանում իրեր բարձրացնել: Բայց կար մի Փիղ, մի նոր Փիղ, Փղիկ՝ լի անհագ հետաքրքրասիրությամբ, իսկ դա նշանակում է, որ նա չափազանց հարցասերն էր: Եվ ապրում էր Փղիկն Աֆրիկայում

    ОтветитьУдалить
  12. Ավետիսյան Արուսյակ
    Հեքիաթին կվերնագրեմ
    Վաղուց, շատ վաղուց, Փիղը կնճիթ չուներ: Ուներ միայն սև, ցցուն, կրկնկակոշիկի մեծության մի քիթ, որը տարուբերում էր այս ու այն կողմ և դրանով չէր կարողանում իրեր բարձրացնել: Բայց կար մի Փիղ, մի նոր Փիղ, Փղիկ՝ լի անհագ հետաքրքրասիրությամբ, իսկ դա նշանակում է, որ նա չափազանց հարցասերն էր: Եվ ապրում էր Փղիկն Աֆրիկայում:

    ОтветитьУдалить
  13. Ավետիսյան Արուսյակ
    Փղիկի վրեժը
    Վաղուց, շատ վաղուց, Փիղը կնճիթ չուներ: Ուներ միայն սև, ցցուն, կրկնկակոշիկի մեծության մի քիթ, որը տարուբերում էր այս ու այն կողմ և դրանով չէր կարողանում իրեր բարձրացնել: Բայց կար մի Փիղ, մի նոր Փիղ, Փղիկ՝ լի անհագ հետաքրքրասիրությամբ, իսկ դա նշանակում է, որ նա չափազանց հարցասերն էր: Եվ ապրում էր Փղիկն Աֆրիկայում:

    ОтветитьУдалить
  14. Ա .Վավուց շա՜տ, վաղուց փղիկը կնճիթ չուներ ուներ միյայն սև ցցուն,կրնկակոշիկի բարձրության մի քիթ, որը տարբերում էր այս ու այն կողմ և դրանով չէր կարողանում իրեն բարձրացնել:

    Բ .Փոքրիկ փղիկը
    Փղիկը, որը կնճիթ չուներ
    Կարինե Բաբայան

    ОтветитьУдалить