вторник, 30 июля 2013 г.

Վեներա : 5 տարեկան

Ցերեկները ես նկարում եմ, իսկ գիշերը անհանգիստ երազ եմ տեսնում: Ես հաճախ եմ երազներ տեսնում: Երազումս տեսնում եմ, որ գլխիս մեջ կենդանի է նստած և նա ուզում է այնտեղից դուրս գալ: Դա ճագարիկ է, և նա  ներսից կրծում է իմ գանգը: Եվ նա անընդհատ կրկնում է միևնույն  արտահայտությունը Դու պետք է հիշես իմ մասին: Երբեմն ես արթնանում են սարսափելի գլխացավով: Այսօր գիշերը ցավն ավելի ուժեղ էր, քան ընդհանրապես: Ես վեր եմ կենում և գնում եմ մայրիկի ու հայրիկի մոտ: Նրանք քնած են: Նրանք ինչ իրավունք ունեն քնելու, եթե գլուխս  այսպես ցավում է: Ես մտածում եմ նրանք ինձ իսկականից չեն սիրում:

Ես նկարում եմ իմ ցավը և այն էակին, ով նստած է իմ մեջ ու ինձ մաշում է:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:

Իգոր: 5 տարեկան

Բազմաթիվ փորձերից հետո մայրիկը, կարծես, հրաժարվել է ինձ սպանելու մտքից: Նա խմում է, խմում է և ինձ է նայում չար աչքերով: Հանկարծ նա ինձ վրա է շպրտում բաժակը: Ես թեքվում եմ , և, ինչպես միշտ, այն դիպչում է պատին և  փշուր-փշուր  լինում:
-Գուցե ինձ չի հաջողվի  քեզ սպանել, բայց դու իմ կյանքը երկար չես թունավորի,-հայտարարեց նա:
Նա հագնում է վերարկուն, ձեռքերիցս բռնած քաշ է տալիս փողոց, կարծես գնում է գնումներ կատարելու, բայց ես կասկածում եմ, որ նա որոշել է անցնել խանութներով:  Ես համոզվում եմ դրանում, երբ նա  ինձ թողնում է, ավելի շուտ շպրտում է ինձ  մի եկեղեցու շեմին:
-Մայրի՛կ:

Մարինա Ցվետաևայի նոթատետրերից

Օգոստոսի 1, 1918 թ.
Որտեղ է ծակը, ես կանցնեմ  ծակի միջով,  այնտեղ կապույտ երկինք է. Իտալյա:
Ալյա: -Մարինա՛, երբ դու գրում ես, դու միայն ձեռքդ ես շարժում, և գրում է հոգիդ:
Ալյա, հրեշտակի տեսիլքի մասին, դեմքը լուսնի պես լուսավոր չէ, աչքերը նկարված են, իսկ ներսում պարզունակ:
Ես ծանր վիշտ ունեմ՝  երկաթի պես, ռումբի պես:
Հիշողություններ: Այս ամառ ես լողալուց հետո նստել էի ավազի վրա: Մոտեցավ հսկայական, սպիտակ բրդոտ շուն և նստեց մոտս: Եվ ահա Նադյան:
-Այ, այ, տիկին, տարօրինակ է ձեզ նայելը, մեկը չափից շատ է հագնված, մյուսին ինչ-որ բան չի հերիքում:
Շունը շատ փռչոտ է, իսկ իմ հագուստը բացակայում է:
Կնոջ հանճարեղության երկու աղբյուր՝  նրա սերը ինչ-որ մեկի հանդեպ/փոխադարձ կամ ոչ, միևնույնն է/ և  ուրիշի ատելությունը:
Անտաղանդ է կինը, երբ ոչ մեկի չի սիրում, երբ նրան սիրում է նա, ում նա չի սիրում:
Երբ չկա տղամարդ, ես երբեք նրանց մասին չեմ մտածում, կարծես նրանք երբեք էլ չեն եղել:

понедельник, 29 июля 2013 г.

Հոսպել

Հոսպելը / госпелз/ քրիստոնեական հոգևոր երաժշտության ժանր է, որն առաջացել է տասնիներորդ դարի վերջում և տարածվել Ամերիկայում  քսաներորդ դարի առաջին քառորդում: Ընդհանրապես առանձնացնում են սևամորթների հոսպել և սպիտակ հոսպել: Այս երկուսի համար ընդհանուր համարվում է այն, որ նրանք առաջացել են  հարավային Ամերիկայի մեթոդական եկեղեցիների շրջանում:
Հոսպել տերմինն առաջին անգամ օգտագործել է Ֆիլիպ Բլիսոմը  <<Հին և նոր հիմների, երգերի ու հոսպելների  ընտրված  ավետարանչական ժողովածու կիրակնօրյա դպրոցների համար>>  1874 թվականին հրտարակված գրքում:


Սպիտակ հոսպել
Սպիտակ հոսպելը հատկապես  որպես կրոնական երաժշտության ժանր զարագացել է տասնիններոդ դարի վերջում ժողովրդական մեղեդիների և քրիստոնեական հիմների միախառնումից: Ժամանակի ընթացքում հոսպելը գտել է իր լիարժեքը տեղը երաժշտական արդյունաբերության շուկայում:Հոսպելի առաջին հաջող կատարողներից մեկը եղել է Carter Family  խումբը, որոնց սկավառակը 1920-30-ական թվականներին  մեծ ժողովրդավարություն էր վայելում:

Հանրագիտարան

Ուրախություն:  <<Յուրաքանչյուր մարդու պարտքն է ծաղկեցնել սեփական ներքին ուրախությունը>>: Բայց շատ կրոններ մոռացել են այդ օերնքը: Եկեղեցիների մեծամասնությունը մութ է և սառը: Պատարագային երաժշտությունը տխուր է: Քահանաները սև հագուստ են հագնում: Արարողությունները փառաբանում են նահատակների խոշտանգումները և մրցում են վայրագություններ պատկերելով: Կարծես թե իրենց մարգարեների տանջանքները  եղել են նրանց ճշմարտության վկաները:
Արդյոք ուրախությունը Աստծուն իր գոյության համար շնորհակալություն հայտնելու ամենանալավ միջոցը չէ՞: Իսկ եթե Աստված գոյություն ունի, ինչո՞ւ նա պետք է մռայլ գոյություն լինի:

Я Вас больше не люблю...

Я Вас больше не люблю. Ничего не случилось, — жизнь случилась. Я не думаю о Вас ни утром, просыпаясь, ни ночью, засыпая, ни на улице, ни под музыку, — никогда. Если бы Вы полюбили другую женщину, я бы улыбнулась и задумалась о Вас и о ней. Я вышла из игры. Все, что я чувствую к Вам, — легкое волнение от голоса. Ваше лицо мне по-прежнему нравится. 
 Почему я Вас больше не люблю? Два года подряд я мысленно в душе своей таскала Вас за собой по всем дорогам, залам, церквам, вагонам, я не расставалась с Вами ни на секунду, считала часы, ждала звонка, лежала, как мертвая, если звонка не было. Всё, как все. И все-таки не всё, как все.
М. Цветаева.

Ես այլևս Ձեզ չեմ սիրում:
Ոչինչ չի պատահել, կյանքն է այդպիսին: Ես չեմ մտածում ձեր մասին ո՛չ առավոտյան ՝ արթնանալիս, ո՛չ գիշերը՝ քնելիս, ո՛չ էլ երաժշտության տակ, երբե՛ք: Եթե դուք սիրեիք ուրիշ կնոջ, ես կժպտայի և կմտածեի Ձեր ու նրա մասին: Ես դուրս եմ եկել խաղից: Ես միայն թեթև հուզմունք եմ զգում Ձեր ձայնը լսելիս: Ձեր դեմքը ինձ առաջվա պես դուր է գալիս: 

суббота, 27 июля 2013 г.

Ես հեռանում եմ

Եթե Տեր Աստված մի պահ մոռանար, որ ես քրջե տիկնիկ եմ և ինձ մի քիչ կյանք պարգևեր, հավանաբար ես չէի ասի այն ամենը, ինչը մտածում եմ, ավելի շուտ ես կմտածեի այն մասին, թե ինչ եմ ասում:

Ես իրերը կգնահատեի ոչ թե իրենց արժեքով, այլ նշանակությամբ:

Ես քիչ կքնեի, երկար կերազեի՝ գիտակցելով, որ փակ աչքերով ամեն մի վայրկյանը վաթսուն վայրկյան լույսի կորուստ է:

Ես կքայլեի, երբ ուրիշները հրաժարվում են քայլել, ես
կարթնանայի, երբ ուրիշները քնում են, ես կլսեի, երբ ուրիշները խոսում են: Եվ ի՜նչ հաճույք կստանայի շոկոլադով պաղպաղակից:

Եթե Տերը ինձ մի քիչ կյանք տար, ես կհագնվեի պարզ, վեր կկենայի արևի առաջին իսկ շողերի հետ` մերկացնելով ոչ միայն մարմինս, այլև հոգիս:

Գրականություն /10-11-րդ դասարաններ/

                                                                                                                                     ծրագիր


                                 Գրականություն  
         Գեղարվեստի ավագ դպրոց
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ավագ դպրոցի  10-11 –րդ դասարաններում անցնում են <<գրականություն>>   առարկան:
  
Գրականություն  առարկային տրվում է շաբաթական երկու ժամ:
     
Առարկայի նպատակներն են
1.Ստեղծագործության գաղափարի և թեմայի ընկալում
2.Վերլուծել, կարծիք արտահայտել
3.Գրական տարբեր ուղղությունների իմացություն
4.Զարգացնել քննադատական-վերլուծական-ստեղծագործական-տրամաբանական մտածողություն
5.Բառապաշարի հարստացում
6.Տեքստի վրա աշխատելու՝ փոխադրելու, համառոտելու, ընդարձակելու, համեմատելու, բանավիճելու կարողությունների զարգացում:

пятница, 26 июля 2013 г.

Խոսքի մշակույթ /10-11 -րդ դասարաններ/

                                                                                                                          ծրագիր

                                 Խոսքի  մշակույթ  
         Գեղարվեստի ավագ դպրոց
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ավագ դպրոցի  10-11 –րդ դասարաններում հայոց լեզու առարկայի շրջանակներում անցնում են <<խոսքի մշակույթ>>   առարկան:
  
Խոսքի մշակույթ առարկային տրվում է շաբաթական երկու ժամ:
     
Առարկայի նպատակները
1.Հասկանալ և ընմբռնել գրավոր և բանավոր տեքստը
2.Վերլուծել, կարծիք արտահայտել
3.Ճիշտ և գեղեցիկ գրավոր և բանավոր խոսք կառուցել
4.Զարգացնել քննադատական-վերլուծական-ստեղծագործական-տրամաբանական մտածողություն
5.Բառապաշարի հարստացում
6.Տեքստի վրա աշխատելու՝ փոխադրելու, համառոտելու, ընդարձակելու, համեմատելու, բանավիճելու կարողությունների զարգացում:

вторник, 23 июля 2013 г.

Գրիգոր Նարեկացի /նախագիծ/

                                                                                                                    նախագիծ
Գրիգոր Նարեկացի

Նախագծի տևողությունը ՝ նոյեմբերի  8-15:
Նախագծի նպատակն է ուսումնասիրել  Գրիգոր Նարեկացու կյանքը և ստեղծագործությունը:
Նարեկացու ստեղծագործության գնահատում և արժևորում:
Սովորողի մոտ զարգացնել վերլուծական-ստեղծագործական մտածողություն:

Առաջադրանքի տեսակները
Հետազոտական աշխատանք
Ընթերցանություն
Խմբային աշխատանք
Տեղեկատվության որոնում համացանցից, հանրագիտարաններից, գրքերից:
Որոնողական աշխատանք նախագծի թեմայով և  աշխատանքի վերջնական արդյունքի ներկայացում:
Տեսանյութերի պատրաստում ըստ նախագծի թեմայի:

понедельник, 22 июля 2013 г.

Զմրուխտե դուռը

Ես և  Ռաուլը փնտրում ենք  << յոթին>>  հասնելու  այլ ճանապարհ: Թռչում ենք  դեպի արևելք, բարձրանում ենք սաերերի գագթաները և փորձում ենք թռչել ավելի վերև, բայց անտեսանելի խոչնդոտը կանգնեցնում է մեզ:
-Ես քեզ ասում էի, հրեշտակների աշխարհը բանտ է,- մռայլ մռթմռթում է Ռաուլը:
Պատահական մեր առջև է հայտնվում Էդմոն Ուելսը:
-Հո, հո, այդ ինչ եք այստեղ մտմտում:
-Հերիք է , էլ այս աշխատանքը չենք անի, այդ խնդիրը անլուծելի է,-կտրուկ ասում է Ռաուլը
Էդմոն Ուելսը հասկանում է, որ հարցը լուրջ է:
-Իսկ դու ի՞նչ ես մտածում, Միշե՛լ:
Ռաուլը պատասխանում է իմ փոխարեն:

Միջավայրի գեղագիտական միջամտություն

  
Նկարում է Աննա Սմբատյանը:

воскресенье, 21 июля 2013 г.

Փոքրիկ Իգոր: Երկու տարեկան

Մայրիկը ցանկանում է ինձ սպանել:
Երեկ նա  ինձ միայնակ փակել էր  բաց լուսամուտով սենյակում:  Քամին սառեցրեց ինձ մինչև ոսկորներս, բայց ես ցրտին դիմակայելու ընդունակություն եմ զարգացրել: Ես դիմացա:  Ամեն դեպքում ես ընտրություն չունեմ:  Ես գիտեմ, եթե հիվանդանամ, նա ինձ չի առողջացնի:
<<Ես ծաղրում եմ քեզ,  մայրի՛կ: Ես դեռևս ողջ եմ: Եվ եթե միայն դու դանակը փորս մցնելու համարձակություն չունենաս, ների՛ր, բայց ես կապրեմ>>:
Նա ինձ չի լսում: Ընկած է անկողնու վրա, օղի է խմել:
 Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:

Փոքրիկ Վեներա: Երկու տարեկան

Երեկ ես երկար նստեցի հայելու առաջ: Ես ծամածռություններ  էի անում, բայց նույնիսկ  այդ ժամանակ ես ինձ դուր եմ գալիս: Ծնողներս ինձ հագցրել են փափուկ վարդագույն տակդիր: Նրանք ասում են դա հագցրել են, որ ես դրանց մեջ <<չիշա>> և <<քաքա>> անեմ: Չեմ հասկանում, թե նրանք ինչ են ասում: Ես հրացնում եմ. << Ի՞նչ է պիպին>>, և մայրիկը ինձ ցույց է տալիս, ես նայում եմ դեղին հեղուկին: Նրանից հոտ եմ քաշում: Տհաճ է: Ինչպես կարող է այսպսի գեղեցիկ մարմնից, որ ես ունեմ, հեղուկ հոսել, որն այդքան վատ հոտ ունի: Ես զայրանում եմ: Դա այնպես անարդար է: Եվ հետո,  ինչքան ստորացուցիչ է հագնել այդ տակդիրները:
Երևում է բոլոր մարդիկ առանց բացառության <<չիշա>>  և  <<քաքա>>  են անում: Համենայն դեպս այդպես են ասում հայրիկը մայրիկի հետ, բայց ես նրանց չեմ հավատում: Երևի թե կան այնպիսինները, ովքեր այդ աղետից ազատված են:
Գլուխս ցավում է:

Փոքրիկ Ժակ: Երկու տարեկան

Այսօր ծնողներս տանը չեն, իսկ  դայակս գնաց ծխելու և խոսում է հեռախոսով պատշգամբում: Ճանապարհը ազատ է: Ուղղությունը դեպի խոհանոց: Սա հիանալի վայր է, որը ես միշտ ցանկացել եմ ավելի լավ ճանաչել: Այստեղ շատ լույսեր  կան , որոնք առկայծում են: Կան սպիտակներ, կարմիրներ և  նույնիսկ կանաչներ: Այստեղ ներշնչում ես շաքարի և կաթի բույրը,  ապխտածների և տաք շոկոլադի հոտը: Այդ օրերին  ես մշտապես հոտ եմ քաշում: Բացի այդ ես դարձել եմ մագլցելու մասնագետ:
Դե ինչ, այդ ի՞նչ է վերևում:
Բարեբախտաբար, վառարանի մոտ աթոռ է դրված: Եթե նրա վրա բարձրանում, կհասնեմ:
Ժակը կարող է վառվել, եթե ձեռքը կաթսային մոտեցնի, որտեղ փլավի համար ջուր է տաքանում:  Նրան պետք է փրկել: Ես միացնում եմ հինգ լծակները:
Բնազդ:
Փորձում եմ դայակի գիտակցության մեջ մտնել. <<Երեխան, երեխան վտանգի մեջ է խոհանոցում>>:

Վերևի աշխարհը

Իմ ոլորտների շնորհիվ ես հետևում եմ հաճախորդներին բոլոր հնարավոր անկյուններում, կարծես թե իմ տնօրինման տակ քսան տեսախցիկ կա: Բավական է մտածել, և ես ստանում եմ  նկարը՝ մեծ պլանով: Իմ ցանկությամբ տեսախցիկները պտտվում են հաճախորդի շուրջը, որպեսզի ավելի լավ ցույց տան երկրորդական կերպարներին, այլ գործառույթները և շրջակա միջավայրը: Ես ղեկավարում եմ ոչ միայն տեսախցիկները և նկարահանման անկյունները, այլ նաև լուսավորությունը:  Ես կարող եմ իմ հերոսներին տեսնել մթության մեջ, հստակ տարբերել նրանց հորդ անձրևի տակ: Ես կարող եմ թափանցել նրանց մարմնի մեջ և տեսնել, թե ինչպես է բաբախում նրանց սիրտը, ինչպես է նրանց ստամոքսը մարսում սնունդը:  Միայն նրանց մտքերն են ինձնից թաքնված:
Ռաուլը չի կիսում իմ խանդավառությունը:
-Սկզբում դա ինձ էլ էր գրգռում: Բայց վերջում ես հասկացա իմ ամբողջ անօգնականությունը:
Նա նայում է Իգորի ոլորտին:
-Հըմ, այնքան էլ հաճելի չէ այս ամենը:

суббота, 20 июля 2013 г.

Հանրագիտարան

Մայրական բնազդ:  Շատերը կարծում են, որ մայրական սերը  բնական և մարդկային զգացմունք է: Դրանից մեծ սուտ  չկա: Տասնիններոդ դարի վերջում  արևմտյան  բուրժուազիային պատկանող կանանց մեծ մասը երեխային տալիս էր ստնտուին և այլևս նրանով չէր զբաղվում:  Գեղջկուհիները առավել ուշադիր չէին: Նրանք շատ ամուր փաթաթում էին երեխաներին, իսկ հետո վառարանի խողովակին շատ մոտ էին կախում, որ չմրսեն: Քանի որ երեխաների մահվան մակարդակը շատ բարձր էր, ծնողները ֆատալիստներ էին և գիտեին, որ իրենց երեխան  պատանեկան տարիքին հասնելու միայն մեկ հնարավորություն ունի երկուսից:
Միայն քսաներորդ դարի սկզբին  կառավարությունը հասկացավ այդ տխրահռչակ  մայրական բնազդի էկոնոմիակական, սոցիալական և ռազմական շահերը: Մասնավորապես, բնակչության թվի կրճատման  ժամանակ սկսեցին հասկանալ, որ դա տեղի է ունենում , քանի որ շատ երեխաներ սոված են մնում, նրանց հետ վատ են վարվում, նրանց ծեծում են: Դրա հետևանքները կարող էին շատ լուրջ լինել երկրի ապագայի համար: Սկսեցին ավելի ուշադրություն դարձնել մարդկանց տեղեկացվածությանը, և քիչ-քիչ բժշկության առաջընթացը մանկական հիվանդությունների ոլորտում թույլ տվեց  ծնողներին ավելի կապավել իրենց երեխաներին՝ չվախենալով նրանց կորցնելուց:  Օրակարգում դրվեց <<մայրական բնազդը>>:

Իգոր: Մեկ տարեկան

Պետք է մայրիկից երկար ապրել:
Ես նրանից  փախչում եմ  լոգարանից, որտեղ նա փորձում է ինձ խեղդել: Ես փախչում եմ մահճակալից, որտեղ նա փորձում է խեղդել ինձ բարձով:
Ես կարողանում եմ փախչել:
Ես գիտեմ, ինչպես  կանխել սպառնալիքները:
Ես կարողանում եմ արթանանալ գիշերը՝ թեթևակի լույսից:  Նուրբ հոտառության շնորհիվ կարողանում եմ զգալ նրա՝ իմ ետևում հայտնվելը:  Կարողանում եմ ճարպիկ և արագ լինել:  Ես սովորում եմ արագ քայլել, որ ավելի լավ փախչեմ:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:

Վեներա: Մեկ տարեկան

Ես ամբողջովին պատված եմ համբույրներով և ուշադրությամբ: Մայրիկը չի դադարում կրկնել, որ ես ամենագեղեցիկ աղջիկն եմ աշխարհում: Ես ինձ տեսել եմ հայելու մեջ և, իսկապես, ես հիանալի եմ: Ես ունեմ երկար սև մազեր, մաշկս մեղրի գույն է և մետաքսի պես նուրբ, իսկ աչքերս բաց կանաչ են:  Ի տարբերություն մյուս երեխաների,  ես ծնվել եմ առանց կնճռոտվելու: Ինչպես մայրիկը բացատրեց, դա նրա համար, որ ես ինքս դուրս եկա միանգամից հենց նրա փորից, և նա նույնիսկ ստիպված չեղավ ինձ հրել:
 Բացի դրանից ինձ ներկայացրին մի տարիքով պարոնի ՝ մայրիկի հայրիկին:  Նրանք նրան անվանում են <<հայրիկ>>: Հայրիկն  անհանգստացնում է ինձ թաց համբույրներով:  Ատում եմ թաց համբույրները: Նա ինձ ընդհանրապես չի սիրում, եթե նման զզվելի բաներ է անում:

Ժակ: Մեկ տարեկան

Ես ապրում եմ երեխայի կյանքով:
Ինձ դուր չի գալիս, որ ծնողներս բռնում են իմ ձեռքերի տակից, ինձ դուր է գալիս, երբ բռնում են ազդրերիցս և ես կարողանում եմ նստել նրանց ձեռքերին:
Հայրիկը հաճախ է ինձ օդ թռցնում:  Ես կարող եմ խփվել առաստաղին: Դրանից ես վախենում եմ: Ինչո՞ւ են հայրերը կարծում, որ երեխաներին պետք է շպրտել օդ:
Ամեն ինչ ինձ անհանգստացնում է:  Ես ուզում եմ թաքնվել վերմակի տակ ու, որ ինձ հանգիստ թողնեն:
Ինձ ներկայացրեցին մի աղջկա և ասացին, որ նա իմ քույրն է: Ինչպես երևում է, նա ուրախ է ինձ տեսնել, քանի որ անընդհատ տարբեր իրեր է խցկում բերանս և ասում . << Ահա, փոքրի'կ, պետք է ուտել>>: Նա ինձ իր տիկնիկի  սայլակն է մցնում և վազում է ամբողջ տնով ու գոռում. <<Փոքրիկը կեղտոտվել է, նրան պետք է լողացնել և աչքերը  լվանալ օճառահեղուկով>>:

пятница, 19 июля 2013 г.

Հաճախորդների ղեկավարումը

Էդմոն Ուելսը սպասում է ինձ Շափյուղյա դռան մոտ: Նա մի փոքր աղավաղվում է Ռաուլի տեսնելով՝  հասկանալով, որ այդ անսովոր հրեշտակը ուղեկցել է ինձ Երկիր: Բայց քանի որ Ուելսը նրա հրեշտակ-ուսուցիչը չէ, զգուշանում է:
-Դե՛,  ինչպես անցան մկրտությունները,- հարցնում է նա, կարծես ոչինչ էլ չի եղել:
-Առանց խնդիրների:
Էդմոն Ուելսը առաջարկում է գնալ հարավ-արևմտյան գոտի: Մեր շուրջը այլ հրեշտակներ են զրուցում միմյանց հետ, իմնչպես զույգ ծիծեռնակներ: Իմ ուսուցիչը բացում է ձեռքերը և կտրուկ շրջվում է ձախ, ես հետևում եմ նրան:
-Ժամանակն է եկել սովորեցնել քեզ քո անմիջական գործը:
Նա սարերի վրա հանգիստ տարածություն է գտնում և մենք վայրէջք ենք կատարում:

Հանրագիտարան

Հղիություն: Մարդու զարգացման  շրջանը պետք է շարունակվի տասնութ ամիս, որպեսզի համարվի ավարտված:  Բայց իրականում անհրաժեշտ է ինը ամիս, որպեսզի նա դուրս գա մայրական մարմնից, քանի որ նրա գլուխն արդեն չափազանց մեծ է, և եթե էլի շարունակի մնալ, այն կդառան չափից դուրս մեծ և չի կարողանա դուրս գալ մոր մարմնից: Հրացանին սխալ պարկուճ  ընտրել պես:
Նշանակում է, սաղմը թողնում  է մոր փորը դեռ ամբողջովին չձևավորված: Դրա հետևանքը հանդիասնում է կյանքի ինը ամիս մոր մեջ  և ինը ամիսը նրանից դուրս ապրելու անհրաժեշտությունը:
Մանկան  աճման  այդ շատ պատասխանատու շրջանը պետք է ուղեկցվի մոր մշտական ներկայությամբ: Ծնողները պետք է նրա համար երևակայական փոր ստեղծեն, որտեղ նորածինը իրեն կզգա ավելի պաշտպանված, սիրված, ցանկալի, կարծես նա դեռևս ամբողջությամբ չի ծնվել:

Իգորի ծնունդը

Նշանակում է ես ծնվում եմ:
Ես հիշում եմ, որ աստղագնաց էի: Հիշում եմ եմ իմ  հուսահատությունը:
Մենք հիմա Իգորի կողքին ենք: Նա նույնպես նյարդայնանում է: Վերհիշում է անցյալ կյանքը և ստացած վնասվածքները: Ես օգնության եմ հասնում և միանգամից դնում եմ հրեշտակի նշանը: <<Սըը, մոռացիր անցյալը>>: Նա չի ցանկանում հանգսատանալ: Ես ավելի ուժեղ եմ սեղմում, և ավելի վատ, եթե նրա փոսիկը խորը լինի: Նա վերջապես մի փոքր հանգստանում է:
Մայրիկը ուշաթափվել է փողոցում: Այն պահից սկսած, ինչ նա ուշադրություն չի դարձնում ախտանշաններին, դա անսպասել չէր: Սրտխառնուք: Գլխապտույտ: Ամեն անգամ որպես պատիժ ինձ ծեծում էին: Կարծես թե ես էի մեղավոր:

Վեներայի ծնունդը

Ես վերհիշում եմ նախկին գոյությունս: Ես հարուստ և ուժեղ չինացի վաճառական էի: Ճամփորդում էի իմ ծառանների հետ: Մեր վրա հարձակվեցին ավազակները: Նրանք ամեն ինչ վերցրեցին, իսկ հետո ստիպեցին ինձ սեփական գերեզմանս փորել և հրեցին դրա մեջ:  Ես աղաչում էի նրանց ինձ գոնե ողջ թողնել:  Նրանք ինձ մոտ շպրտեցին աղախիններից մեկին .<<Բռնի՛ր, թողնում ենք քեզ, զվարճացիր>>: Հետո նրանք մեր վրա հող լցրին: Հողը լցվել էր աչքերիս մեջ:  Աղախինը խեղդվեց առաջինը, և ես զգում էի, թե ինչպես է կյանքը լքում նրա մարմինը: Ես փորձում է դուրս գալ, ձեռքերով փորում էի հողը, բայց  չափազանց գեր էի, որ ազատվեի:  Չափից դուրս համեղ ուտեստներ…
Ես խեղդվում եմ: Ես տանել չեմ կարողանում այս սարսափելի գերությունը:  Բացում եմ աչքերս: Երբ ես չինացի վաճառական էի, մեռա սև տարածության մեջ:  Ես նորից բացում եմ աչքերս կարմիր գույն ունեցող տարածությունում:  Ես դեռևս բանտում եմ: Եվ կողքիս նորից դիակ է:

четверг, 18 июля 2013 г.

Աթաբեկ Խնկոյան /նախագիծ/

                                                                                                                                               նախագիծ
Աթաբեկ Խնկոյան

Նախագծի տևողությունը ՝ հոկտեմբերի  17-23:
Նախագծի նպատակն է ուսումնասիրել Աթաբեկ Խնկոյանի կյանքը և ստեղծագործությունը, կազմել մեդիափաթեթ:
Սովորողի մոտ զարգացնել վերլուծական-ստեղծագործական մտածողություն:
Տեքստային աշխատանք կատարելու հմտությունների զարգացում:


Առաջադրանքի տեսակները
Հետազոտական աշխատանք
Ընթերցանություն
Խմբային աշխատանք
Տեղեկատվության որոնում համացանցից, հանրագիտարաններից, գրքերից:
Որոնողական աշխատանք նախագծի թեմայով և  աշխատանքի վերջնական արդյունքի ներկայացում:

воскресенье, 14 июля 2013 г.

Մայրենի լեզվի ծրագիր /5-6-րդ դասարաններ/

5-6-րդ դասարաններում  մայրենի առարկայի դասավանդման խնդիրներն են 


ա.սովորողի գրավոր և բանավոր ճիշտ խոսքի և հստակ          արտահայտման անհրաժեշտ հմտությունների  
մշակում
           բ. խոսքային ինքնարտահայտման կարողության                             պահպանում և ամրապնդում
     գ. լեզվազգացողության և լեզվամտածողության 
                  զարգացում    
     գ.ստեղծագործական,  քննադատական, 
            տրամաբանական, նկարագրական, վերլուծական  
          մտածողության                զարգացում
     դ. անհատական, խմբային աշխատանքների 
                   կազմակերպում
     ե. համագործակցային կարողությունների ձեռքբերում
    զ. իմացածը ամբողջացնելու, սովորածը կիրառելու   
հ                                   հմտություն
    է. ինքնակրթության միջավայրի ստեղծում
    Թ.·ñ³·ÇïáõÃÛ³Ý áõëáõóáõÙ, ³ÝëË³É áõ í³ñÅ ·ñ»Éáõ ¨ ϳñ¹³Éáõ ÑÙïáõÃÛáõÝÝ»ñÇ Ó¨³íáñáõÙ
    Ժ.µ³é³å³ß³ñÇ Ñ³ñëï³óáõÙ

суббота, 13 июля 2013 г.

Ուղիղ գիծ

Մի օր Աքբար թագավորը ուղիղ գիծ գծեց և հարցրեց իր նախարարներին:
-Ինչպես այս գիծը կարճացնել՝ առանց նրան դիպչելու:
Բիրբալը համարվում էր  թագավորության ամենաիմաստուն մարդը: Նա մոտեցավ և այդ գծի կողքը մի որիշ գիծ գծեց, բայց ավելի երկար: Դրանով նա նսեմացրեց առաջինի արժանիքները:
Հնդկական առակ
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:
Աղբյուրը:

пятница, 12 июля 2013 г.

Ժակի ծնունդը

   Նշանակում է, ես ծնվում եմ:
Սկզբում ես տեսնում եմ կուրացնող լույս գետնանցումի վերջում:
Ինձ հրում են: Ինձ քաշում են:
Ես հիշում եմ նախկին կյանքս: Ես հնդկացի եմ եղել, որին կախել են ոսկի որոնողները: Իմ վերջին միտքն էր <<Չի կարելի ինձ սապանել հենց այսպես` ոտքերս հողից վերև>>: Նրանք ինձ կախեցին: Ես խեղդվեցի, ես խեղդվեցի:
Արագ: Ռաուլն ասում է, որ ես շտապեմ: Նա բացատրում է, որ պետք է նրան տալ <<հրեշտակի համբույր>>:
Վերջին մարտի կերպարները դրոշմվում են իմ ուղեղում: Մեր նետերը նրանց գնդակների դեմ: Մեր աղեղները նրանց զենքերի դեմ: Վրանները կրակի մեջ են: Ինձ բռնում են: Իմ հյուսքերը կտրում են և վզիս հագցնում են  օղակը:

Թռիչք դեպի Երկիր

Մենք անցնում ենք կապույտ Շափյուղյա դռան միջով:
Զգույշ, որպեսզի հրեշտակապետները չնկատեն, հասնում ենք  Ստիքսին և շարժվում ենք նրա երկայնքով: Մենք կտրում անցնում ենք մեռածների մայրցամաքի յոթ տարածքները,  դուրս ենք գալիս կենտրոնական մասից, մտնում ենք մութ տիեզերքի մեջ և թռչում ենք դեպի Երկիր: Հրեշտակ լինելով ավելի արագ ենք գնում, քան մահացած: Ինձ թվում է, որ ես թռչում եմ լույսի արագությանը մոտ արագությամբ:  Շուտով մենք հեռվու սկսում ենք տարբերել հարազատ մոլորակը: Մենք դուրս ենք գալիս մթնոլորտ՝ փոքրիկ երկնաքարերի հետ միաժամանակ, որոնք այրվում են նրա մեջ և որոնց մարդիկ անվանում են ընկնող աստղեր:

Հանրագիտարան

Իրավախախտիչ: Հասարակությանը անհրաժեշտ են իրավախախտիչները:  Հասարակությունը օրենքներ է սահմանում, որպեսզի դրանք խախտեն: Եթե բոլորը հարգեն սահմանված օրենքները և ենթակվեն նորմերին՝  նորմալ դպրոցական կրթություն, նորմալ աշխատանք, նորմալ քաղաքացիություն, նորմալ սպառում, ապա ամբողջ հասարակությունը կդառնա  <<նորմալ>>  և կհայտնվի լճացման մեջ:
Հենց որ իրավախախտիչներին հայտնաբերում են, նրանց անհապաղ հանձնում են և արտաքսում: Բայց ինչքան զարգանում է հասարակությունը, այնքան ավելի շատ է նա իրենից թույն թողնում, որը ստիպում է նրան արտադրել հակամարմին: Այսպիսով, նրանք  սովորում են թռչել ավելի բարձր արգելքների վրայով:

,,Յոթի,, հանելուկը

Ռաուլն ինձ տանում է ծեր տիկին հրեշտակի մոտ, որին ես գիտեմ թերթերի նկարներից: Մայր Թերեզան է:
-Երկրի վրա նա ընդամենը մեծահոգություն էր ուսումնասիրում: Սրբերի սուրբն է: Եվ ինչ, նրա մոտ արդեն հաճախորդների չորրորդ շարքն է, և նա այդպես էլ ոչինչ չի կարողանում անել: Այնպես որ, եթե մայր Թերեզան չի կարողացել դառնալ 7, ուրեմն ոչ ոք չի կարող:
Տատիկը իսկապես  շփոթված է թվում:  Նայում է իր ոլորտներին և անընդհատ ոչ բարձր վանկարկումներ  անում: Կարծես թե իսկապես խաշվել է՝ եփված ձվերը կաթսայից հանելուց:
-Էդմոն Ուելսը ասում է, որ մենք կյանքում ընդհարվում ենք միայն այն  խնդիրներին, որոնք պատրաստ ենք լուծել:
Ռաուլը կառուցում է նողկալի ական:
-Մտածում ես դու ամեն ինչ հասկացար: Մենք նույնիսկ բավական գիտակցություն չունենք, որ գնահատենք սեփական անիրազեկությունը:

понедельник, 8 июля 2013 г.

Գիտելիքների ստուգում մայրենի լեզվից

6-րդ դասարանն ավարտող սովորողը ուսումնառությունը   կրթահամալիրի Միջին դպրոցում շարունակելու համար մասնակցում է ուսումնական հմտությունների ուսումնասիրության:  Ուսումնասիրությունը արվում է և՛ մաթեմատիկա առարկայից, և՛ մայրենի լեզվից, և՛ օտար լեզուներից:  Ես կխոսեմ միայն մայրենի լեզվից արված ուսումնասիրություններից:
Հանձնարարությունները նախապես դրվել էին ենթակայքում, և յուրաքանչյուր սովորող կարող էր տեսնել: Առաջադրանքները բարդ չէին, մանրամասն բացատրված էր, թե ինչպես պիտի արվի, այնքան մանրամասն, որ նույնիսկ ուսուցչի միջամտության կարիք չկար:
Առաջադրանքներն այնպես էին տրված, որ սովորողը դրանք կատարելու համար ուներ երեք օր: Ընդ որում առաջին երեք առաջադրանքները երկու օրվա ընթացքում պետք է կատարվեր /նաև տանը/ , իսկ վերջինը՝ չորրորդը, դասարանում:

воскресенье, 7 июля 2013 г.

Սաղմ Իգոր: Մինչ ծնվելը՝ 1 ամիս

Ես ննջում եմ՝ թեթևակի փակելով աչքերս: Մայրիկը լալիս է: Նա խոսում է ինքն իրեն և շատ օղի է խմում: Նա հարբել է և ես էլ մի փոքր հարբած եմ: Ես մտածում եմ, նա ուզում է ինձ թունավորել: Բայց իմ մարմինը սովորում է դրան և դիմակայելու միջոցներ է գտնում: Ես դիմանում եմ արկոհոլին:
Մայրիկ, քեզ չի հաջողվի այդքան հեշտ իմ հարցերը լուծել: Ես ուզում եմ ծնվել: Իմ ծնվելը կլինի իմ վրեժխնդրությունը:
Հանկարծ ես զգում եմ սարսափլի հարված: Ես ընկնում եմ: Իմ դեմքը ջարդված է: Ինչ է կատարվում: Ես լսում եմ, ինչպե է նա զառանցում.<< Ես քեզ կհասնեմ, կհասնեմ…դու կսատկես, ես կհասնեմ դրան>>:
Նորից հարված:
Ես փորձում եմ հասկանալ ինչ է կատարվում դրսում, և երևում է, գլխի եմ ընկնում: Նա ընկնում է փորի վրա, որ ինձ ճզմի:

Սաղմ Վեներա: Մինչ ծնվելը՝ 1ամիս

Խորշի հեղուկը դառնում է դառը: Ի՞նչ է կատարվում:
-Էհե՜յ, երկվորյա՛կ, խնդիր կա, դու քնա՞ծ ես:
Երկվորյակը միանգամից չի պատասխանում:
-Ես ինձ հոգնած եմ զգում, շատ հոգնած…Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ես ներսից դատարկ եմ դառնում:
Ես փորձում եմ հասկանալ՝ ինչ է կատարվում, քանի որ ուտում եմ համեղ ուտելիք: Դա հեղուկ է լի ուղեղով, շաքարով և նրբությամբ:
Ես հուշում եմ:
-Ես ուտում եմ քո էներգիան:
-Երևի դա այդպես է,-շշնջում է նա,- այդ ֆենոմենը ինձ ծանոթ է:
Նա դժվարությամբ է խոսում:

Սաղմ Ժակ: Մինչ ծնվելը՝ 1ամիս

Ես նյարդայնանում եմ: Հենց սկսում եմ մայրիկի ներսում շարժվել, միանգամից խճճվում եմ պորտալարի մեջ: Նա իմ պարանոցի շուրջ է փաթաթվում և ես նորից վերապրում եմ այն սարսափը, երբ ինձ կախում էին: Ես խառնվում եմ իրար, հետո սառում եմ: Դադարելով շարժվել՝ մի կերպ կարողանում եմ դուրս գալ:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի

Ռաուլի գաղափարները

Ես հետևում եմ իմ <<ձվերին>>:
Ժակի ծնողները օգտագործում են ապտոնոմիա: Զարգացման հիանալի պայմաններ:
Իգորին ծեծում են: Զարգացաման շատ վատ պայմաններ:
Զարմանալի է, բայց Վեներան ունի եկվորյակ եղբայր: Ես չգիտեմ լավ է դա, թե՞ վատ:
-Մենք այստեղ ժամանակ ենք կորցնում: Լինենք այն , ինչ կանք:
Բացահայտենք մեզնից ծածուկ մնացածը: Ճանաչելիի սահմանը տեղաշարժենք,-ասում է ինձ Ռաուլը, որը վերդարձավ անմիջապես Էդմոն Ուելսի անհայատանալուց հետո:
Իմ ոլորտները  շարունակում են պտտվել իմ առջև: Ես ցույց եմ տալիս նրանց ծնոտի շարժումով:
-Ես չեմ կարող նրանց անընդհատ ինձ մոտ պահել: Ինչպե՞ս նրանցից ազատվեմ:
Ռուլը ցույց է տալիս, որ հերիք է ձեռքերի ափերը իջեցնել ներքև, և <<ձվերը>> թողնում են ինձ ու թռչում են: Նրանք նույն վայրկանին գնում են հյուսիս-արևելք, ինչպես փոքրիկ հեռակառավարվող ինքնաթիռներ:
՞ւր գնացին: