понедельник, 23 декабря 2013 г.

Ձմեռային ուսումնահետազոտական ճամբար

Ձմեռային ուսումնահետազոտական ճամբար
6-րդ ջոկատ /Ջոկատավար՝ Տաթև Աբրահամյան/
Դեկտեմբերի 24-ի աշխատակարգ
Մայր դպրոց /ակումբ/
09.00-09.30 – առավոտյան ընդհանուր տոնական պարապմունք
09.30-11.00 – ջոկատներով աշխատանք

Մուլտֆիլմի թարգմանություն և ձայնագրություն:

воскресенье, 22 декабря 2013 г.

Ձմեռային ուսումնահետազոտական ճամբար

Ձմեռային ուսումնահետազոտական ճամբար
6-րդ ջոկատ /Ջոկատավար՝ Տաթև Աբրահամյան/
Դեկտեմբերի 23-ի աշխատակարգ
Մայր դպրոց /ակումբ/
09.00-09.30 – առավոտյան ընդհանուր տոնական պարապմունք
09.30-11.00 – ջոկատներով աշխատանք
Անդրադարձ տիար Բլեյանի հրովարտակին:
Մուլտֆիլմի թարգմանություն և ձայնագրություն:
Ամանորյա հեքիաթների թարգմանություն ռուսերենից

11:00-12:00 - Ուսումնական խաղեր
Վիկտորինա
12:00-12:30- ընդմիջում

суббота, 21 декабря 2013 г.

Փոքրիկ հոգին և արևը


 Անսահմանության մեջ  մի Փոքրիկ հոգի կար, որը մի անգամ ասաց Աստծուն.
-Ես գիտեմ, թե  ով եմ ես:
-Հրաշալի է,-պատասխանեց Աստված,- և ո՞վ ես դու:
Եվ փոքրիկ հոգին բղավեց.
-Ես Լույսն եմ:
Աստված ժպտաց իր լայն ժպիտով և ասաց.
-Ճիշտ է, դու Լույսն ես:
Փոքրիկ հոգին շատ երջանիկ էր, քանի որ հասկացավ այն, ինչ ուշ թե շուտ հասկանում են Աստծո թագավորության բոլոր հոգիները:
-Ի՜նչ լավ է,-ասաց Փոքրիկ հոգին,- դա իսկապես հրաշալի է:

понедельник, 16 декабря 2013 г.

Ձմեռային ուսումնահետազոտական ճամբար /օր երկրորդ/

Ձմեռային ուսումնահետազոտական ճամբար
6-րդ ջոկատ /Ջոկատավար՝ Տաթև Աբրահամյան/
Դեկտեմբերի 17-ի աշխատակարգ
Մայր դպրոց /ակումբ/
09.00-09.30 – առավոտյան ընդհանուր տոնական պարապմունք
09.30-11.00 – աշխատանք ջոկատով
Ամանորյա երգերի ուսուցում /սովորողները գտնում են երգեր, առաջարկում/
Ֆիլմի դիտում և քննարկում
Մուլտֆիլմի թարգմանություն
Ուսումնական խաղեր

воскресенье, 15 декабря 2013 г.

Ձմեռային ուսումնահետազոտական ճամբար

Ձմեռային ուսումնահետազոտական ճամբար
6-րդ ջոկատ /Ջոկատավար՝ Տաթև Աբրահամյան/
Դեկտեմբերի 16-ի աշխատակարգ
Մայր դպրոց /ակումբ/
09.00-09.30 – առավոտյան ընդհանուր տոնական պարապմունք
09.30-11.00 – ջոկատներով աշխատանք
Ամանորյա երգերի ուսուցում /սովորողները գտնում են երգեր, առաջարկում/
Ֆիլմի դիտում և քննարկում

суббота, 23 ноября 2013 г.

Մխիթար Սեբաստացի

  
Ֆիլմը պատրաստեց Աննա Հովհաննիսյանը:

Գ. Նարեկացի /նախագիծ/

                                                                                                                                                 նախագիծ
                                  Գրիգոր Նարեկացի

Նախագծի տևողությունը ՝ նոյեմբերի 23-26 :


  Նախագիծը նախատեսված է  5-6-րդ դասարանների համար:

Առաջադրանքներ

Առաջադրանք 1.Գրիգոր Նարեկացու  կյանքը: /Որոնողական աշխատանք/
Համացանցից փնտրել տեղեկություններ Նարեկացու կյանքի մասինպատրաստել տեսանյութ:

вторник, 19 ноября 2013 г.

Գրիգոր Նարեկացի

 Գր. Նարեկացին հայ բանաստեղծ, փիլիսոփա և  երաժիշտ է։ Ծնվել է Վանա լճի հարավային ափերին գտնվող գյուղերից մեկում։ Փոքր հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որից և՝ Նարեկացի անունը։ Վանքի վանահայրն էր մոր հորեղբայրը՝ փիլիսոփա Անանիա Նարեկացին։ Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի գործերում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին պահպանվել են ոչ շատ, բայց հավաստի տեղեկություններ։ Ուսումնառությունն անցել է վանքի՝ X դ. հռչակված դպրոցում, Անանիա Նարեկացու ղեկավարությամբ։ Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր կրոնա֊փիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։
Ուսումը ստանալուց հետո Գրիգորը վարդապետ է ձեռնադրվում նույն Նարեկա վանքում և ստանում է Նարեկացի անունը։ Իր հարուստ գիտելիքների և անբասիր վարքի շնորհիվ Նարեկացին շուտով մեծ համբավ է վաստակում։ Նրա մասին հյուսվում են զանազան ավանդություններ, որոնց մի մասը բանավոր կամ գրական մշակմամբ մեզ է հասել։

воскресенье, 17 ноября 2013 г.

Անզգամ կին

Մի մարդ արտում նստել էր քարի տակ և քնեց մի պահ և զարթնեց և չէր ուզում տուն գնալ: Եվ հանկարծ եկան երկու ճնճղուկ նստեցին քարին և մարդուն հարցրին, թե ինչու՞ նա տրտում է: Եվ որովհետև մարդն ասաց, որ տրտում է, որովհետև աղքատ է: Ճնճղուկներն ասացինԿխոստանա՞ս երբեք չասել ոչ ոքի, եթե քեզ ոսկու տեղ ցույց տանք»: Եվ մարդը խոստացավ և երդվեց, և նրանք ասացինԱյդ քարի տակ յոթ կարաս ոսկի կա թաղած, հանիր և տուն տար և եթե ասես մեկին, թե որտեղից է ոսկին, իսկույն կմեռնես»: Եվ մարդն ուրախացավ, գնաց յուր տուն, բրիչն առավ և գիշերով եկավ գաղտնի հանեց ոսկին և տարավ յուր տուն, սկսեց փարթամանալ և շքեղ տներ շինել, ունեցավ ձիեր և ջորիներ և եզներ և ոչխարի հոտեր և այլ ամենայն ինչ, որ վայել է աշխարհ սիրողին:Եվ մի օր եզն ասաց մյուս եզան, թե «Ես ի՞նչ անեմ, որովհետև ամեն օր անխնա լծում են ինձ»: Էշը, որ նրան մոտիկ էր, ասացՎաղը` սուտ հիվանդ եղիր և հազա: Երբ այդ տեսնեն կխղճան և այլևս քեզ չեն լծի»: Եվ այս լսելով մարդը ծիծաղեց և մշակներին ասաց. թե այսօր չէ վաղը, այսինչ նշան էշը հիվանդ եզան տեղը լծեք: Մշակն առավոտյան էշը տարավ և լծեց մինչև իրիկուն և երբ տուն եկավ, էշն ասաց հիվանդ եզանՈղորմելի եզնուկ, դու չգիտես, թե արտում ինչ էին ասում. ասում էին, թե «Այն հիվանդ եզը վաղը մորթենք, որ չսատկի»: Լսիր ինձ և ոտքի կաց և առողջ եղիր, գնա լուծդ քաշիր, որ քեզ չմորթեն: Քեզ համար ավելի լավ է բանել, քան կյանքից զրկվել»: Այսպես ասաց էշը, որպեսզի այլևս նրան չտանեն լծելու, որովհետև այդ օրը շատ էր աշխատել: Եվ այս լսելով մարդը նորից ծիծաղեց:

суббота, 2 ноября 2013 г.

Շնիկը

Նա ծնվեց մի նեղ ու կեղտոտ փողոցի անկյունում: Ընդամենը չորս տարեկան էր, երբ ծնողները լքեցին շնիկին, և նա այս մեծ ու փոքր աշխարհում մնաց միայնակ: Գնալով կյանքը դժվարանում էր: Ճոխ ռեստորնների ու մսի խանութների աղբամանները շրջապատված էին տարեց շների ոհմակներով: Ամենահամարձակները հափշտակում էին եղած-չեղածը, իսկ փոքրերն ու թույլերը բավարարվում էին մնացորդներով:
Ամեն երեկո շնիկը թափառում էր հին ու մռայլ փողոցներում ու նրբանցքներում, մտնում այգիներն ու պարտեզները: Մարդիկ նայում էին ու լուռ անցնում: Ոչ մեկը չէր օգնում կամ ուտելու որևէ բան տալիս: Մութն ընկնելուն պես թափառական շնիկը մտնում էր իր ստվարաթղթե տնակն ու քնում: Արևը ծագելուն պես ամեն ինչ սկսվում էր նորից:
Մի օր էլ շնիկն իր ծանոթ մայթեզրին տարօրինակ, բայց իր համար գեղեցիկ մի բան տեսավ: Հաստատ ուտելիք չէր: Փորձեց հարմարացնել դնչիկին:

среда, 30 октября 2013 г.

Մանկավարժական աշխատողների աշնանային դպրոց

Մանկավարժական աշխատողների աշնանային դպրոցը բավականին արդյունավետ էր: Շաբաթվա ընթացքում մասնակցեցի ձայնային մոնտաժի եռօրյա սեմինարին: Սեմինարավարը Կարեն Խաչատրյանն էր: Սովորեցինք Sound Forge ծրագիրը: Ծրագիրը նախատեսված է ձայնային մոնտաժի համար: Այն թույլ է տալիս բարձրացնել և իջեցնել ձայնը, մաքրել, կտրել և միացնել: Մյուս հնարավորությունները դեռ չեմ հասցրել ուսումնասիրել: Ծրագիրը մի փոքր դժվար էր ներբեռնելը, բայց նրանով աշխատելը հաճելի է:
Մյուս սեմինարը ,,Արաբկիր,, բժշկական կենտրոնի կազմակեերպած դեռահասներին և ներառական սովորողների տարիքային առանձնահատկություններին  նվիրված սեմինարն էր: Սեմինարը մի փոքր երկար էր, բայց հոգնածություն չես զգում և հակառակը՝ մի բան էլ դեռ ժամանակը չէր հերիքում: 

воскресенье, 27 октября 2013 г.

Հնարագետ պատանին

Օրերից մի օր հայոց թագավորի պալատը մտավ մի սուր­հանդակ։ Նա թագավորի առջև դրեց բարակ, երկարավուն մի փայտ  ու ասաց.
Այս փայտի մեջ մի ծայրից մյուսը ոլորապտույտ անցք է բացված և միայն օդն ու ջուրը կարող են անցնել։ Իմ ամենակարող տերը քառասուն օր ժամանակ է տալիս, որ դուք՝ խելքով ու հնարագիտությամբ հռչակված հայերդ, մե­տաքսե թելն անցկացնեք այդ անցքով և փայտը հետ ուղար­կեք իրեն։ Իսկ եթե չկարողացաք, մեր զորքերը կհարձակվեն և տակնուվրա կանեն ձեր  երկիրը։
Սուրհանդակը գնաց, իսկ թագավորը մտքի մեջ ընկավ։ Նա չէր սիրում կռիվ ու արյուն, սիրում էր խաղաղ աշխա­տանք, նոր քաղաքներ էր կառուցում, ջրանցքներ ու կամուրջներ էր շինում, որ երկիրը շենանա, լցվի հազար տե­սակ բերք ու բարիքով։ Իսկ հարևան թագավորը ագահ էր ու չար. նա անվերջ հարձակումներ էր գործում ուրիշ ժողովուրդների  վրա, թալանում ու ստրկացնում նրանց։

суббота, 19 октября 2013 г.

Ծնողների և երեխաների մասին

Ծնողների ուրախությունները ծածուկ են այնպես, ինչպես նրանց դառնությունները և վախերը. նրանք չեն կարողանում բացահայտ դրսևորել առաջինները և չեն ցանկանում հայտնաբերել երկրորդները: Երեխաները հոգսերը դարձնում են ավելի հաճելի, իսկ դժբախտությունները, ընդհակառակը, ավելի դառն. նրանք ավելացնում են կյանքի դժվարությունները, բայց և մեղմացնում մահվան մասին խորհրդածությունը:

среда, 16 октября 2013 г.

Կոմիտաս

Ֆիլմը պատրաստեց Դավիթ Տեր Թորոսյանը:
Նոր դպրոց ,4-2  դասարան

Նոթբուքն ինձ դասընկեր . գործունեություն և խնդիրներ

,,Նոթբուքին ինձ դասընկեր,, ծրագրով աշխատում էինք դեռ անցալ տարի: Ծրագիրը ավելի է հեշտացնում ուսումնական գործընթացը:
Առաջին հերթին նոթբուքը և նեթբուքը հնարավորություն է տալիս ներբեռնել էլեկտրոնային գրքերը և դպրոց չգալ ծանր պայուսակով:
Նեթբուքի մեջ սովորողն ունի իր անձնական թղթապանակը, որի մեջ հավաքում է տվյալ առարկայի /մայրենի/ նյութերը՝ էլ. գիրքը,  տարվա ընթացքում պատրաստված ֆիլմերը, պրեզենտացիաները, նկարները:

Նախկին սեբաստացիներ չեն լինում /նախագիծ/

                                                                                                                            նախագիծ
Տևողությունը՝ նոյեմբերի 12-16:
Կրթահամալիր սովորող երեխաների ծնողների մեծամասնությունը ավարտել է  հենց մեր դպրոցը: 


Նպատակը՝ 
Պարզել, թե մեր դպրոցում սովորող երեխաներից քանիսի ծնողներն են ավարտել կրթահամալիրը:

Հավաքված տվյալները հրապարկում ենք աղյուսակի տեսքով:

Հարցազրույցներ ծնողների հետ:
Համաձայն են այն կարծիքի հետ, որ նախկին սեբաստացիներ չեն լինում:
Ես սեբաստացի եմ, որովհետև.....
Ինչն է փոխվել դպրոցում....

понедельник, 7 октября 2013 г.

Երիտասարդ խեցգետինը


Մի երիտասարդ խեցգետին մտածում էր.-Ինչո՞ւ իմ ըտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ սովորել քայլել առաջ, ինչպես գորտերը, ու թող պոչս կորցնեմ, եթե դա ինձ չհաջողվի:
Սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի միջև, ու առաջին օրերը դա շատ հոգնություն պատճառեց իրեն. ամենուր զարնվում էր ինչ-որ բանի, քերծում էր զրահն ու կոխկրտում սեփական ոտքերը: Բայց, քիչ-առ քիչ, գործերը հաջող գնացին, քանզի ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե իսկապես ուզենաս:
Երբ արդեն շատ վստահ էր իր վրա, կանգնեց իր ընտանիքի անդամների առաջ ու ասաց.
-Հապա նայե՛ք:
Ու մի հոյակապ քայլքով գնաց առաջ:
-Զավա՛կս, լաց եղավ նրա մայրը,-Հո խելքդ չե՞ս թռցրել: Ուշքի ե՛կ, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:

воскресенье, 6 октября 2013 г.

Արյունը ջուր չի դառնա

Մի մարդ, իր հարազատին թողած,  ուրիշի հետ է ախպերանում: Յոթ տարի եղբոր դուռը չի բացում, բարև-բարի լույս  չի տալիս. օր ու գիշեր ախպեերացուի հետ կերուխումի մեջ է:
Մի օր էս մարդը մտածում, ասում է. ,,Արի մի էս ախպերացուիս փորձենք. տեսնենք՝ ախպե՞ր է, թե՞ չէ,,: Գիշերը մի ոչխար է մորթում, դնում պարկիեջ, հացն ու գինին էլ հետը վերցնում, պարկը շալակում է, գնում: Գնում է, ախպերացուի դուռը թակում, թե՝,,Ախպեր, ախպեր, վե՛ր կաց, դուռը բաց արա. գործ կա,,: Ախպերացուն ելնում, դուռը բացում է, թե.
-Էս կեսգիշերինի՞նչ ես լսել այ մարդ:
-Ախպեր ջան,- ասում է,-ռեսին սպանել եմ. քանի լույսը չի բացվել, արի տանենք, մի հնարով պահենք:

Կյանքից թանկ բանը

Վայրի աղավնին` կուրծքը վիրավոր,

Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,
Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր,
Մեռնում էր, աչքը` ջրի երազին:

Քնքուշ պարիկը տեսավ դալկահար
Մեռնող աղավնուն և խոսեց այսպես.
-Տուր ինձ այն, ինչ-որ թանկ է քեզ համար,
Էն թանկագինը, կյանք տամ իսկույն քեզ:

Թագավորն ու հողագործը

Գարնանային արևոտ մի օր, երբ թագավորն իր շքախմբովորսի էր գնում, տեսավ, որ զառամյալ մի ծերունի ընկուզենի է տնկում առվի ափին:  Նրա կնճռապատ ճակատը ողոված էր քրտինքի կաթիլներով, որոնք գոհարների պես շողում էին արևի տակ:
  Թագավորը սանձահարեց իր նժույգը, ողջունեց ծերունուն ու ասաց.
-Բարի՛ հայրիկ, ի՞նչն է քեզ ղտիպում այդպես չարչարվել ու քրտինք թափել: Չ՞է որ ընկուզենին շատ ուշ է պտուղներ տալիս, և դու դժվար թե նրա պտուղները վայելես:

четверг, 3 октября 2013 г.

Կապույտ լուսակիրը

Մի անգամ Միլանի Դուոմոյի հրապարակի լուսակիրը մի տարօրինակ բան արեց: Նրա բոլոր լույսերը հանկարծակի կապույտ դարձան, և մարդիկ չգիտեին` ինչպես վարվել:
-Փողոցն անցնե՞նք, թե՞ չանցնենք: Կանգնած մնա՞նք, թե՞ չմնանք:
Իր բոլոր «աչքերից» բոլոր ուղղություններով լուսակիրն անսովոր կապույտ ազդանշան էր տալիս, այնպիսի կապույտ, ինչպիսին Միլանի երկինքը երբեք չէր եղել:
Սպասելով, որ ինչ-որ բան կհասկանան, մեքենաների վարորդները գոռգոռում էին և ազդանշան տալիս, մոտոցիկլիստները շարժիչներին ստիպում էին մռնչալ, իսկ ամենագեր հետիոտները բղավում էին.
-Դուք չգիտեք, թե ես ով եմ:

Կոմիտասի բանաստեղծությունները

ՊԱՏՐԱՆՔ
Հոգիս թիթեռ
Մի վայր, մի վեր
Հույս ծովերով թևելով՝
Հոգիս մի բեռ
Անմայր, անսեր,
Լույս հովերով հևելով...։


ԲԱՂՁԱՆՔ
Ձայնիկ ունիմ՝ հայուն-մայուն,
Սրտիդ բունեմ կայուն-մայուն.
Ո՛վ իմ թևիկ,
Տո՛ւր իմ հևիկ
Թռչեմ երթամ...։

вторник, 1 октября 2013 г.

Սպասում

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:
«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:
«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:
Հիշեց Բեռլինը:

понедельник, 30 сентября 2013 г.

Հետաքրքիր դրվագներ Կոմիտասի կյանքից

Կոմիտասի՝ արտասահմանից վերադառնալուց անցել էր 6 - 7 ամիս: Այդ ժամանակ արդեն որոշակի համբավ ու հմայք էր ստեղծել իր շուրջը: Սակայն էջմիածնում կային մարդիկ, որ այնքան էլ հաշտ աչքով չէին նայում «յար» և «սեր» երգող վանականին... Մամուլում լույս տեսավ մի հոդված, որտեղ, խոսելով Կոմիտասի մասին, կեղծանունով մի հոդվածագիր եզրակացնում էր. «Երեք տարում կոշկակարություն չի կարելի սովորել, չէ թե երաժշտություն»: Այս հոդվածը լուրջ վիշտ պատճառեց Կոմիտասին, թեև ձևացնում էր, թե իբր հաշվի չի առնում հոդվածագրի խոսքերի թույնը:

Կոմիտաս /նախագիծ/

                                                                                                                                                                                                                            նախագիծ
Կոմիտաս

Նախագծի տևողությունը ՝   սեպտեմբերի 23- հոկտեմբերի  8:
Նախագծի նպատակն է ուսումնասիրել Կոմիտասի  կյանքը և ստեղծագործությունը, կազմել մեդիափաթեթ:
Սովորողի մոտ զարգացնել վերլուծական-ստեղծագործական մտածողություն:
Տեքստային աշխատանք կատարելու հմտությունների զարգացում:

вторник, 24 сентября 2013 г.

Թարգմանությունը որպես ուսումնական նախագիծ

Ուսումնական գործունեության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում տարբեր լեզուներից կատարվող թարգմանությունը: Թարգմանության կատարելիս սովորողները ձեռք են բերում նոր գիտելիքներ, հմտանում են լեզուների մեջ: Թարգմանության ընթացքը պետք է վերահսկվի ուսուցչի կողմից: Կատարված աշխատանքի արդյունքը հրապարակվում է սովորողների բլոգներում և կայքում/ենթակայքում/:
Թարգմանության շնորհիվ
1.Սովորողի մոտ զարգանում են թարգմանչական հմտություններ:
2.Սովորողը հմտանում է լեզուների մեջ:
3.Սովորողը կատարում է թագմանչական-խմբագրական աշխատանք:
4.Հարստանում է սովորողի բառապաշարը:
5.Զարգանում է բանավոր և գրավոր խոսքը:
6.Սովորողը ձեռք է բերում նոր գիտելիքներ: