- Որ՞ն է տրված ստեղծագործութունների ասելիքը:
- Վերնագրի'ր ստեղծագործությունները:
Սենյակի վանդակում տանջվում էր բանտարկված թռչունը, ազատը՝ ճախրում էր անտառում։
Հասավ ժամն, ու նրանք հանդիպեցին իրար. այդպես էր ճակատագրի հրամանը։
-Եկ, սիրելիս, միասին թռչենք անտառ,-կանչում է ազատ թռչունը։
-Արի ինձ մոտ, այս վանդակում ապրենք միասին,-ծլվլում է վանդակի գերին։
-Ձողապատ քո վանդակում թևերն իսկ շտկել անհնար է-պատասխանում է թռչունն անտառի։
-Ախ,-ծվում է վանադկի գերին,-երկնքում ձող չկա ինձ համար, որ նստեմ։
-Երգիր, սիրելիս, անտառի երգերից,-աղաչում է ազատ թռչունը։
-Նստիր իմ կողքին, ես կսովորեցնեմ քեզ երգել այնպես, ինչպես ինձ են սովորեցրել,-պատասխանում է վանդակի գերին։