воскресенье, 14 апреля 2024 г.

Հանդիպում ժամանակակից գրող Լևոն Նեսի հետ


Հանդիպման օրը, ժամը՝ ապրիլի 18, 11:30,
Վայրը՝ Փոքր դահլիճ,
Մասնակիցներ՝  Տարատարիք սովորողներ, ովքեր կարդացել են Լևոն Նեսի գրքերը և ցանկանում են հանդիպել գրողին։ 

Նպատակը՝
  • Ընթերցողական հմտությունների զարգացում, խրախուսել սովորողներին ընթերցել, 
  • Սովորողներին հնարավորություն տալ ծանոթանալ ժամանակակից գրողների ստեղծագործություններին, 
  • Ժամանակակից գրողների հետ հանդիպման միջոցով սովորողների շրջանում ստեղծել հետաքրքրություն  գրականության նկատմամբ։ 

пятница, 29 марта 2024 г.

Գարնանային Արատես


Եռօրյա գարնանային ճամբար Արատեսում 
Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը՝ ապրիլի 19-21
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ
Պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Հասմիկ Գրիգորյան
Մեկնում՝ ապրիլի 19-ին՝ 09:30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, 
Վերադարձ՝ ապրիլի 21-ին, մինչև 17:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ։ 

Երթուղի 
Մեկնում՝  Երևան-Արտաշատ-Արենի-Գետափ-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես։
Վերադարձ՝ Արատես-Եղեգիս-Շատին-Երևան

Տնակներ՝ Տատիկ-պապիկ, Գեղարվեստ, հիմնական խոհանոց-ակումբ։ 

Նպատակը՝
  • Ուսումնահայրենագիտական ․ ճանաչել և ուսումնասիրել Վայոց ձորի մարզը՝ իր գողտրիկ անկյուններով, 
  • բնապահպանական․ Արատեսի դպրական կենտրոնի տարածքի խնամք, գարնանային աշխատանքներ

Ապրիլ ամսվա նախագծեր


2023-2024 ուստարի

Ուսումնական նախագծեր
  • Կարդում ենք Աղայան,
  • Կարդում ենք Ռոդարի,
  • Սովորողների նախաձեռնությամբ անհատական նախագծեր, 
  • Ուրբաթյան ընթերցումներ։ 

Այլ
  • Մայրենի լեզվի ֆլեշմոբ, ապրիլի 10
  • ,,Հինգ հասուն տանձերը,, թատերական ներկայացման բեմադրություն,
  • Հանդիպում գրող Լևոն Նեսի հետ․ ապրիլի 18,
  • Աշխատանք Հետազոտական նախագծերի վրա,
  • ,,Պատուհան,, ամսագիր 
  •  Եռօրյա գարնանային ճամբար Արատեսում․ ապրիլի 19-21։ 

Մարտ ամսվա հաշվետվություն


2023-2024 ուստարի

Ուսումնական նախագծեր 

среда, 27 марта 2024 г.

Մուտք Միջին դպրոց

Սովորողների գարնանային արձակուրդի ընթացքում Միջին դպրոցում մեկնարկեց ,,Մուտք Միջին դպրոց,, ճամբարը, որին մասնակցում են այլ դպրոցների այն սովորողները, ովքեր ցանկանում են իրենց կրթությունը շարունակել ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում։
Ճամբարի ծրագրով մեկ ժամ տրամադրված էր Մայրենիին, որի նպատակն էր հետաքրքիր ընթերցում-քննարկում ունենալ սովորողների հետ՝ հնարավորություն տալով սովորողներին ծանոթանալ կրթահամալիրի հեղինակային ծրագրով դասավադման առանձնահատկություններին, նաև ազատ արտահայտման միջոցով ավելի լավ ճանաչել սովորողներին, հասկանալ, թե ինչպես են մտածում, ինչպես են գրավոր շարադրում իրենց մտքերը։ 

Որպես ընթերցման նյութ ընտրել էի Թագորի պատմությունները, որոնք հնարավոր կլիներ կարդալ և մեկնաբանել մեկ ժամվա ընթացքում։ Սկզբում հակիրճ ծանոթացանք սովորողների հետ, խոսեցինք հեղինակի և աշխատանքի մասին։ Այնուհետև տրված կարճ ժամանակում սովորողներն անհատական կարդացին պատմությունները։ Քննարկեցինք և յուրաքանչյուր սովորող հնարավորություն ունեցավ արտահայտվելու, ներկայացնելու իր մտորումները։ Չեմ կարող ասել, որ անկաշկանդ էին արտահատվում, թեև քննարկման ավարտին ավելի ազատ էին խոսում։ 
Քննարկումից հետո սովորողները իրենց մտքերը ձևակերպեցին գրավոր։ 

Աշխատանքները սովորողների բլոգներից՝

вторник, 26 марта 2024 г.

Կարճ պատմվածքներ




  1. Որ՞ն է տրված ստեղծագործութունների ասելիքը:
  2. Վերնագրի'ր ստեղծագործությունները:


Սենյակի վանդակում տանջվում էր բանտարկված թռչունը, ազատը՝ ճախրում էր անտառում։
Հասավ ժամն, ու նրանք հանդիպեցին իրար. այդպես էր ճակատագրի հրամանը։
-Եկ, սիրելիս, միասին թռչենք անտառ,-կանչում է ազատ թռչունը։
-Արի ինձ մոտ, այս վանդակում ապրենք միասին,-ծլվլում է վանդակի գերին։
-Ձողապատ քո վանդակում թևերն իսկ շտկել անհնար է-պատասխանում է թռչունն անտառի։
-Ախ,-ծվում է վանադկի գերին,-երկնքում ձող չկա ինձ համար, որ նստեմ։
-Երգիր, սիրելիս, անտառի երգերից,-աղաչում է ազատ թռչունը։
-Նստիր իմ կողքին, ես կսովորեցնեմ քեզ երգել այնպես, ինչպես ինձ են սովորեցրել,-պատասխանում է վանդակի գերին։

понедельник, 25 марта 2024 г.

Մանկավարժական ճամբարի առաջին օրը


Սովորողների գարնանային արձակուրդին զուգահեռ մեկնարկել է  հերթական Մանկավարժական ճամբարը։ Ճամբարային առաջին օրն սկսեցինք երգի սրահում ՝  երաժշտական կատարումով։ Քանի որ կրթահամալիրյան արտագնա ճամբարները մեկնարկում են Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, և մեկնարկը տրվում է ,,Ուսումնական ժամերգություն,, նախագծով, Լուիզա Քեշիշյանի հետ վերհիշեցինք և երգեցին հոգևոր երգերը։ Պարզվեց՝ բոլորը գիտեն բառերը, և կատարումները հրաշալի ստացվեցին։

Ուսումնական գարուն


2023-2024 ուստարի 

Ժամանակահատված՝ մարտի 25-29
Մասնակիցներ՝ 6 և 7- րդ դասարանի սովորողներ

Արձակուրդային ընթերցանություն

1. Ընտրել որևէ գիրք, ընթերցել։ 
2. Ներկայացնել գրքի վերլուծություն՝ պատումի և տեսանյութի տեսքով։ 
3. Վերլուծությունը պետք է ներառի՝ 
  •  ինչի՞մասին էր ստեղծագործությունը, ընդհանուր, մեկ- երկու նախադասություն, 
  • ո՞րն է ստեղծագործության գաղափարը, ասելիքը, 
  • ստեղծագործության հերոսներ, ովքե՞ր են, բնութագրի՛ր՝ ներկայացնելով նրանց դրական և բացասական կողմերը, դերը ստեղծագործությունում, քո վերաբերմունքը,
  • առանձնացրո'ւ և ներկայացրո՛ւ հետաքրքիր հատվածներ, կարևոր մտքեր՝ քո մեկնաբանությամբ, 
  • ի՞նչ  կարծիք ունես ստեղծագործության վերաբերյալ, քեզ դո՞ւր եկավ, ինչո՞ւ, ի՞նչ տվեց քեզ ստեղծագործությունը։ 

воскресенье, 24 марта 2024 г.

Անհատական աշխատաժամանակ․ մարտի 25-29


Մարտի 25
09:00-09:15`  ընդհանուր պարապմունք, երգի սրահ, 
09:15-09:45`  երկրագործական աշխատանքներ, դասասենյակի մաքրություն, 
09:30-10:30`  անհատական աշխատանք․ շտկողական պարապմունք սովորողի հետ, 
10:30-11:20` հավաք մանկավարժական խորհրդով, 
11:20-12:00` ընդմիջում, 
12:00-12:50` հավաք Մայրենիի մասնախմբով, 
12: 50-13:30` սեմինար Moodle  նոր ուսումնական հարթակ,
13: 30-15:00` մարզական պարապմունք, մարզասրահ։ 

среда, 13 марта 2024 г.

Չարենցի ծննդյան օրը՝ Չարենցյան ընթերցումներով

Մարտի 13-ը Չարենցի ծննդյան օրն է։ Չարենցյան նախագիծը սկսում ենք դեռ մարտի սկզբին՝ ընթերցելով և ուսումնասիրելով սիրելի բանաստեղծի ստեղծագործությունները։ Կարդացել ենք մոտ տասը բանաստեղծություն, սովորողներն առանձնացրել և ընտրել են իրենց հավանածները։ 
Սիրելի բանաստեղծի ծննդյան օրը նշեցինք միասնական ընթերցանության ֆլեշմոբով։ Մեզ միացան 8-րդ դասարանի սովորողները ։ 
Օրը դարձավ տոնական, և կրթահամալիրի Փառատոնային պուրակում տիրեց չարենցյան մթնոլորտ
Միասնական ընթերցանության տեսանյութը դիտե՛ք այստեղ․ 


вторник, 12 марта 2024 г.

Չարենցյան օր

Օրը՝ մարտի 13
Ժամը՝ 13։20
Վայրը՝ Մայր դպրոցի Փառատոնային պուրակ
Մասնակիցներ՝ 6-րդ, 8-րդ դասարանների սովորողներ, այլ ցանկացողներ
Համակարգողներ՝ Արևիկ Ներսիսյան, Տաթև Աբրահամյան

воскресенье, 25 февраля 2024 г.

Ոսկու կարասը

Մաս 1

Ես մեր ծերերիցն եմ լսել, մեր ծերերը՝ իրենց պապերից, նրանց պապերն էլ՝ իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզը։Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են։ Գարունքը, վարուցանքի ժամանակը որ գալիս է, եզը չի ունենում, թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին։Էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մեջը՝ լիքը ոսկի։ Եզները լծած թողնում է, վազում է գյուղը հողատիրոջ մոտ։

— Հե՜յ, աչքդ լո՛ւս,- ասում է,- քու հողումը մի կարաս ոսկի դուրս եկավ, արի տա՛ր։

— Չէ՛, ախպե՛ր, էդ իմը չի,- պատասխանում է հողատերը։-Հողի վարձը դու տվել ես, դու վարում ես, էն հողումն ինչ էլ դուրս գա, քունն է․ ոսկի է դուրս եկել, թող ոսկի լինի, էլի քունն է։

четверг, 22 февраля 2024 г.

Մայրենի լեզվի օր

Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի օրն է։ Նախագծային գործունեությամբ ավանդաբար անդրադառնում ենք Մայրենիի բոլոր փուլերին ՝ գրաբար, արևմտահայերեն, նաև ՝ բարբառներ։ 
Աշխատանքներում փոխադրություններ են գրաբարից, բարբառներից և արևմտահայերենից։ Որոշ պատմություններ ձայնագրվել և տեսագրվել են։ 
Աշխատանքները ներկայացնում են 6 և 7-րդ դասարանի սովորողները․ 

вторник, 20 февраля 2024 г.

Մայրենի ․ ընթերցման և փոխադրման նյութեր

Արևմտհայերեն  առակներ

ԱՌԻՒԾԸ ԵՒ ՄԱՐԴԸ
Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները
սարսափահար կը վազէին։ Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ
որմէ՞ կը վախնային։
—Դուն ալ փախիր,- կ’ըսեն,- որովհետեւ մարդը կու գայ։
—Ո՞վ է մարդը,- կը հարցնէ Առիւծը,- եւ ի՞նչ է անոր ուժը, որ կը փախիք
անկէ։
—Կու գայ եւ քեզի ալ կը վնասէ,- կ’ըսեն։
Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կը մնայ իր տեղը։ Եւ ահա կու գայ հողագործ
մարդ մը։
—Եկուր կռուինք,- կ’ըսէ հպարտ Առիւծը։
—Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս
տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախիս, իսկ ես երթամ եւ բերեմ զէնքերս,
որպէսզի կռուինք։
Առիւծը կ’ըսէ.
—Երդում ըրէ, որ պիտի գաս եւ ես կ’ընդունիմ ըսածդ։
Մարդը երդում կ’ընէ եւ Առիւծը կը համաձայնի կապուիլ։
Մարդը կը հանէ պարանը եւ Առիւծը պինդ կը կապէ կաղնիի ծառին, ապա
ծառէն կը կտրէ հաստ ճիւղ մը եւ կը սկսի զարնել Առիւծին։
Առիւծը կը գոչէ.
—Աւելի զօրաւոր եւ անխնայ զարկ կողերուս, որովհետեւ այս խելքիս միայն
այսպիսի ծեծ կը վայելէ։

Գրքատոն

Փետրվարի 19-ը գիրք նվիրելու օրն է, նաև ևս մեկ հնարավորություն է ընթերցելու, գրքերի մասին խոսելու, կարդալը կարևորելու համար։ 
Պատմում են 6 և 7-րդ դասարանների սովորողները՝

воскресенье, 18 февраля 2024 г.

Թումանյանական ընթերցումներ

Թումանյան են կարդում Միջին դպրոցի 6 և7-րդ դասարանների սովորողները․

суббота, 17 февраля 2024 г.

Թումանյանական օր

Օրը՝ փետրվարի 19, Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրն է։ 
Մասնակիցներ՝ 6  և 7-րդ դասարանի սովորողներ 

Նպատակը՝ 
  • ծանոթանալ Թումանյանի ստեղծագործություններին, վերլուծել, քննարկել, 
  • Թումանյանի ծննդյան օրը՝ թումանյանական ընթերցումներով, 
  • գրքատոն ՝ տոնական տրամադրություն գրքային նվերներով։